Սակրեբուլոյի նոր շենքի կառուցման համար հայտարարված
մրցույթը երկրորդ անգամ տապալվեց։
Առաջին մրցույթին ոչ ոք չի մասնակցել, իսկ երկրորդ մրցույթում միակ
հայտատուն եղել է «Մշեն-Սերվիս» ՍՊԸ-ն, որը որակազրկվել է տեխնիկական
փաստաթղթերի պատճառով։ Երրորդ մրցույթը Մառնեուլիի քաղաքապետարանը
հայտարարել է փետրվարի 29-ին։ Մրցույթին մասնակցել ցանկացողները
կկարողանան մասնակցել մարտի 8-11-ն ընկած ժամանակահատվածում։
2023 թվականի մարտի 22-ին Մառնեուլիի քաղաքապետարանի նիստերի
դահլիճում նախագահ Ամիրան Գիորգաձեն հայտարարություն է արել
Մառնեուլիի քաղաքապետարանի նիստերի դահլիճի նոր շենքի անհրաժեշտության
մասին։
«
Մրցույթը հայտարարվել է, քանի որ մենք այլեւս չենք
տեղավորվում սենյակներում։ Ինքներդ համոզվում եք, որ երկու
հոգու փոխարեն կաբինետներում հինգն ու վեցն են ու այլեւս տեղ չկա։ Նաև
հիմա շենքում ՍՊԸ-ները կտեղափոխվեն նոր կառուցվող շենք, և բոլոր
ՍՊԸ-ները և ԱԱԻՊ-ները կտեղափոխվեն այնտեղ։ Այնտեղ, որտեղ նրանք հիմա
են, այս շենքը կիսաքանդ է։ Այն պետք է ապամոնտաժվի, և մենք որոշեցինք
դրա փոխարեն սակրեբուլոյի շենք կառուցել։ Դա, հավանաբար, կլինի
մեկ տարի հետո»: - ասել է Ամիրան Գիորգաձեն։
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը խորհրդի շենքի
կառուցման նոր մրցույթ է հայտարարել հունվարի 22-ին։ Քաղաքապետարանը
նախատեսում է նույնքան՝ 2 156 344 լարիով կառուցել նոր
շենքը։ Շենքի շինարարության գումարը ֆինանսավորվելու է տեղական
բյուջեից՝ 2024 թվականին 50 տոկոսով, 2025 թվականին՝ 50 տոկոսով։
Նշենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանը 72 հազար լարի է ծախսել
սակրեբուլոյի շենքի նախագծային եւ ծախսերի հաշվառման փաստաթղթի
մշակման համար։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան