Քաղաքապետարանը 40500 լարիով երկու գյուղերի խմելու ջրի նախագծեր կգնի
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մրցույթ է
հայտարարել երկու գյուղերում խմելու ջրի ներքին ցանցի կազմակերպման
նախագծի գնման համար։
Մառնեուլիի քաղաքապետարանի հայտարարած մրցույթի համաձայն՝ նախատեսվում
է խմելու ջրի ներքին ցանց կառուցել գյուղ երկրորդ
Քեսալոյում եւ Կուշչու։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ առաջին փուլում ծրագրի
կազմակերպությունը պետք է ամբողջությամբ ուսումնասիրի գյուղերի խմելու
ջրի առկա ցանցի վիճակը և տեղեկացնի քաղաքապետարանին, որից հետո պետք է
կազմվի ամբողջական նախագիծը։
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նախատեսում է
40500 լարիով գնել Երկրորդ Քեսալո և Կուշչու գյուղերի խմելու ջրի
ներքին ցանցի վերականգնման/վերակառուցման աշխատանքների համար
անհրաժեշտ նախագծա-ծախսային հաշվառման փաստաթղթերի կազմման
ծառայությունները:
Մրցութային առաջարկի համաձայն՝ Երկրորդ Քեսալո գյուղի խմելու ջրի
ներքին ցանցի վերականգնման/վերակառուցման նախահաշվային արժեքը կազմում
է 850000 լարի, իսկ Կուշչու գյուղի խմելու ջրի ներքին ցանցի
վերականգնման/վերակառուցման նախահաշվային արժեքը՝ 500000 լարի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան