Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզներում ուսուցումը կսկսվի
սեպտեմբերի 15-ից։
Մանկապարտեզների միությաան ղեկավար Զաուր Քարամովը «Ռադիո
Մառնեուլի»-ին ասել է, որ այս տարի Մառնեուլիի 11 մանկապարտեզներ
կվերսկսեն ուսումնական գործընթացը։
«
11 մանկապարտեզում ուսուցումը կվերսկսվի, բայց մոտ 15-20
օրից կբացենք նաեւ թիվ 1 մանկապարտեզը։ Այնտեղ վերանորոգման
աշխատանքներն արդեն ավարտվել են, և մենք սպասում ենք գույքագրման
գնմանը։ Հայտարարվել է նաև մրցույթ։ Մի փոքր ուշացումով նորակառույց
մանկապարտեզում կվերսկվեն դասերը, որը կառուցվել է Էլեվատորի
բնակավայրում, թեև հստակ ժամկետ հայտնի չէ։ Նշված մանկապարտեզը
նույնպես վերանորոգման վերջին փուլում է։ Այս մանկապարտեզը բաժանված է
երեք խմբի»,- ասել է Քարամովը։
Մառնեուլիի քաղաքապետարանի 14 մանկապարտեզներից երկու ուսումնական
հաստատություններ չեն կարողանա վերսկսել ուսումը։ Կիզիլաջլո գյուղի
մանկապարտեզը , որտեղ դեռ շարունակվում են վերանորոգման աշխատանքները,
և Շահումյան գյուղինը, որը տարիներ շարունակ գտնվում է անմխիթար
վիճակում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան