Մառնեուլիի սակրեբուլոյում ստեղծվել է նոր բաժին

Այսօր՝ մարտի 5-ին, սակրեբուլոյի  նիստում պատգամավորները կողմ են արտահայտվել նոր ՝ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ստեղծմանը։ «Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում Մառնեուլիի քաղաքային խորհրդի գրասենյակի ղեկավար Նինո Բերիձեն ասաց, որ անձնական տվյալների պաշտպանության օրենքում փոփոխությունները և մարդկային ռեսուրսների ուղղությամբ մեկնարկած նոր ծրագրերը պատճառ են դարձել նոր վարչության ձևավորմանը։



«Ելնելով առկա աշխատանքի ծավալից՝ կարևոր փոփոխություն է կատարվել անձնական տվյալների պաշտպանության օրենքում, և հանրային ծառայություններին վերագրվել են մի շարք պարտավորություններ, ինչպես նաև նոր ուղղություններ են սկսվել մարդկային ռեսուրսների կառավարման ուղղությամբ, և այս ուղղությունը  վերջին տարիներին  մեծ նշանակություն ունի։ Գիտե՞ք, որ աշխատողը ամեն տարի գնահատվում է, և դա արդեն արվում է էլեկտրոնային համակարգով, որն այժմ փորձնական է իրականացվում քաղաքապետարաններում, և Մառնեուլիի քաղաքապետարանն արդեն ներգրավված է այս ծրագրում։ Նաև կան կարևոր ուղղություններ, որոնք էական են։ Սա ներառում է պլաններ, կարիքներ, կադրային խնդիրներ, կադրային հարցերն ինքնին արդեն էլեկտրոնային տարբերակով են, և այս ուղղությամբ նույնպես նոր փուլ ենք անցնում։ Դուք գիտեք, որ քաղաքապետարանի միայն մեկ աշխատակից է սպասարկել այս ուղղությունը, եւ հետեւաբար բաժին ստեղծելու կարիք կար»։ - ասել է Նինո Բերիձեն

Մառնեուլիի սակրեբուլոյի  գրասենյակի ղեկավարի խոսքով, նոր վարչությունում աշխատանքի կընդունվի ընդհանուր առմամբ երեք մարդ՝ վարչության մեկ ղեկավար և երկու աշխատակից։ Բերիձեի խոսքով, օրենսդրության համաձայն՝ պաշտոնը զբաղեցնելու համար կհայտարարվի բաց մրցույթ եւ մրցույթի համաձայն կընտրվեն նոր աշխատակիցներ։

Այսօր՝ մարտի 5-ին, Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդի նիստում քննարկման է դրվել 8 հարց։ Քաղաքային խորհրդի անդամները դրական որոշում են կայացրել բոլոր հարցերի վերաբերյալ։

"Ռադիո   Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print Email
FaceBook Twitter Google
Bu kateqoriyaya aid digər xəbərlər