Մրցույթ է հայտարարվել Թամարիսի տանող ճանապարհի վերականգնման համար

Մառնեուլիի մունիցիպալիտետի Թամարիս գյուղ տանող  ճանապարհի վերականգնումը նախատեսվում է 1 000 000 լարիով։

Մառնեուլիի քաղաքապետարանը աշխատանքների գնման մրցույթ է հայտարարել մարտի 29-ին։ Թամարիս ճանապարհի նախագծային փաստաթղթերը պատրաստել է «Էլ Դիզայն Գրուպ» ՍՊԸ-ն։ Ըստ ծախսերի հաշվառման փաստաթղթերի՝ նախատեսվում է վերականգնել և ամրացնել երթուղին, կազմակերպել ասֆալտբետոնե ծածկույթ և ճանապարհային նշաններ դնել։

«Ծրագրի հատվածում առկա սալահատակը ասֆալտբետոն է, առկա ճանապարհը
որոշակի տեղամասերում ունի ճաքեր, փոսեր։ Հաշվի առնելով պատվիրատուի խնդրանքը և փաստացի իրավիճակը՝ կառուցվում է կապիտալ տիպի ճանապարհի ծածկի երկշերտ։ Հաճախորդի ցանկությամբ ճանապարհը հատող երթևեկելի մասը, տեղական միացումները և ջրատարները ենթակա են վերականգնման: Կարևոր է ապահովել ջրից (տեղումներից) խուսափելու միջոցառումներ նախքան ասֆալտապատ ծածկը դնելը, որպեսզի ջուրը չհեղեղի ճանապարհը: Գոյություն ունեցող ստորգետնյա և վերգետնյա կապի ցանցին վնաս չպատճառելու համար շինարարության ընթացքում պետք է տարածք հրավիրվեն  գործող և հարակից հաղորդակցությունների սեփականատեր կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Թամարիս ճանապարհի մրցույթի 69,9%-ը ֆինանսավորվում է պետբյուջեի, 31,1%-ը՝ տեղական ինքնակառավարման միջոցների հաշվին։

Մրցույթին մասնակցել ցանկացողները կկարողանան մասնակցել ապրիլի 14-19-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթող ընկերությունը պարտավորվելու է քաղաքապետարանի աշխատանքները կատարել պայմանագրի կնքումից հետո 90 օրացուցային օրվա ընթացքում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա   Միսկարյան

 

Print Email
FaceBook Twitter Google