Մառնեուլիի դպրոցներում էքստեռն քննություն է հանձնել 208 դիմորդ
Մառնեուլիի դպրոցներում ավարտվել են էքստեռն քննությունները։

Քննությանը գրանցված 216 դիմորդներից քննական շեմը հաղթահարել է 208 դիմորդ։ Ինչպես  «Ռադիո Մառնեուլ»-ին պարզաբանել է ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Նանա Մոսիաշվիլին, 124-ը անցել է միջնակարգ, 24-ը՝ հիմնական, իսկ 60-ը՝  քննություն տարրական մակարդակում։

Ստացվում է, որ գրանցվածների մեծամասնությունը հանձնել է էքստեռն քննությունները, 8 դիմորդ չի հաղթահարել շեմը։

Մառնեուլիի դպրոցներում այս տարվա
մարտի 18-29-ը շարունակվել է I-XII դասարանների ծրագրի արտաքին ձեւը հաղթահարել ցանկացողների քննությունը։

ԿԳՆ տեղեկատվության համաձայն՝ անձը իրավունք ուներ քննություն հանձնելու, եթե նրա տարիքը համապատասխանում էր կամ գերազանցում էր արտաքին կանոնով անցնող դասարանի աշակերտների տարիքային խմբին և նա հաղթահարել է  ուսումնական ծրագիրը։ 



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print Email
FaceBook Twitter Google