Մառնեուլիի Աղմաշենեբելի փողոցի վերանորոգումը նախատեսվում է 2 625 126 լարիով
ქառնեուլի քաղաքի Աղմաշենեբելի փողոցում վերականգնողական աշխատանքներ կիրականացվեն։ Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը 2 625 126 լարիի մրցույթ է հայտարարել փողոցների վերականգնման աշխատանքների գնման համար։

«Աղմաշենեբելի փողոցը գտնվում է քաղաքի արդյունաբերական հատվածում՝ կենտրոնական շուկայի հարևանությամբ և քաղաքի ամենաբանուկ հատվածներից է։ Բացի այդ, փողոցը միակ կապն է նոր վերականգնված Մառնեուլի-Ալգետի-Լոմթագորի մայրուղու հետ ավտոճանապարհների դեպարտամենտի կողմից, որն ամենակարճ երթուղին է Կարմիր կամրջի և Ռուսթավիի ուղղությամբ, հետևաբար, նախագծի իրականացումից հետո երթևեկության հոսքերը նշված ճանապարհին կտրուկ կավելանա։ Այսօրվա դրությամբ փողոցի մայթը ամորտիզացված է, կան երկայնական և լայնական ճաքեր, փոսեր և անհարթություններ։ Բացի սրանից, փողոցում նախորդ տարիներին իրականացված ջրամատակարարման ցանցի վերականգնման աշխատանքների արդյունքում առաջացած փոսերը հիմնովին չեն վերանորոգվել և խճաքարով լցված են»,- այս մասին նշված է Աղմաշենեբելի փողոցի վերականգնման նախագծում ։

Ըստ նախագծային փաստաթղթերի՝ փողոցում բացակայում է ջրահեռացման ցանցը, ինչը լրացուցիչ խնդիր է ստեղծում անձրեւների սեզոնին։ 2 625 126 լարիով ՏԻՄ-ը ցանկանում է վերականգնել և հեռացնել Աղմաշենեբելի փողոցում առկա ասֆալտապատ ծածկը, որից հետո նոր ասֆալտապատում կկազմակերպվի։ Փողոցի երկու կողմից կկազմակերպվի հետիոտնի 1,5 մետր լայնությամբ մայթ։

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը օգոստոսի 17-ին հայտարարել է Աղմաշենեբելի փողոցի վերականգնման աշխատանքների գնման մրցույթը։ Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունների համար մրցութային առաջարկների ներկայացումը սկսվել է սեպտեմբերի 3-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ հաղթող ընկերությունը պետք է աշխատանքները սկսի պայմանագիրը կնքելուց հետո 180 օրացուցային օրվա ընթացքում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print Email
FaceBook Twitter Google
Bu kateqoriyaya aid digər xəbərlər