Մառնեուլիի մանկապարտեզներում այս տարի գրանցվել է 1061 երեխա
Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզներում սեպտեմբերի 2-ին
ավարտվեց գրանցման երկրորդ փուլը։
Մանկապարտեզների միությունում «Ռադիո Մառնեուլիին» փոխանցեցին, որ
2022-2023 ուսումնական տարում հաշվառվել է 1061 երեխա, իսկ դպրոցական
պատրաստության այլընտրանքային կենտրոններում՝ 403։
«Գրանցումն ավարտված է, և այս թիվը ընդհանուր է։ Թե քանի
երեխա կա ռեզերվում, այս մասին տեղեկությունը դեռ հայտնի չէ, և
կիմանաք սեպտեմբերի 10-ից հետո։
Գրանցված երեխաների թիվը, ըստ ուսումնական հաստատությունների,
հետևյալն է ՝
Մառնեուլիի N1 մանկապարտեզ - 145
Մառնեուլիի N3 մանկապարտեզ - 243
Մառնեուլիի N4 մանկապարտեզ - 139
Սաիմերլո գյուղի մանապարտեզ - 90
Սադախլո գյուղի մանկապատեզ- 87
Կիզիլաջլո գյուղի մանկապարտեզ - 58
Շահումյան նոր բնակավայրի - 8
Շահումյան գյուղի - 26
Ալգեթ գյուղի - 120
Թամարիսի - 22
Կապանախչիի - 71
Խիխանիի - 11
Առաջին փուլում Մառնեուլիի մանկապարտեզներում հաշվառվել է 872 երեխա,
իսկ դպրոցական պատրաստության խմբերում՝ 192։
Քաղաքապետարանում գործում է ընդհանուր առմամբ 14 մանկապարտեզ, որոնցից
2022-2023 ուսումնական տարում ուսումնական գործընթացը կվերսկսի միայն
11-ը։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան