Ո՞ր փուլում է և ե՞րբ կավարտվի Մառնեուլիում ջրի և ջրատարների շինարարությունը

Մառնեուլիում շուրջ մեկ ամիս է, ինչ վերսկսվել է  ջրի և ջրահեռացման համակարգի շինարարությունը։



Աշխատանքներն իրականացվում են որպես չորս անկախ նախագծեր։ «Ռադիո Մառնեուլի»  եթերում այս հարցերին պատասխանում է Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության փոխտնօրեն Գուգա Կակաբաձեն՝ ո՞ր փուլում է սկսվել Մառնեուլիի ջրամատակարարման համակարգի նորացված աշխատանքները, ո՞ր փուլում են այժմ , որ վայրերում եւ ինչ աշխատանքներ են իրականացվում։

Գուգա Կակաբաձեի խոսքով, քաղաքապետարանում այս  փուլում  մոբիլիզացման և նախապատրաստման աշխատանքներ են ընթանում, թեև կան վայրեր, որտեղ արդեն սկսվել են ֆիզիկական աշխատանքները։ Դրանց թվում է Ծերեթելի գյուղը։

«Երկու ամսվա ընթացքում նախատեսվում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ աշխատանքների իրականացումը սկսել քաղաքի ողջ տարածքում, այս փուլում Մառնեուլի քաղաքում և ներկայիս գյուղերում, որտեղ նախատեսվում է դրանցից մեկը՝ ջրամատակարարման առումով։ Հաշվի են առնվել Ծերեթելի գյուղի աշխատանքները, որտեղ ընթացքի մեջ են առկա խողովակների փորձարկման և մնացած հատվածի դասավորման աշխատանքները, աշխատանքները, միաժամանակ ընթանում են քաղաքի կենտրոնական ջրամբարի շինարարական աշխատանքները, իսկ սկսած հաջորդ շաբաթ ջրամատակարարման ցանցի կազմակերպման աշխատանքները կսկսվեն անմիջապես մոտ չորս տեղանքում, որոնցից են Նազիմ փողոցը և Նարիմանովի նրբանցքները, ֆիզիկական աշխատանքների հետ մեկտեղ հաջորդ շաբաթվա ընթացքում աշխատանքներ կկատարվեն երեքից չորս վայրերում։ Առաջիկա երկու ամիսների ընթացքում նախատեսվում է, որ ամբողջ քաղաքը ծածկված կլինի և մոտ 100 մարդ կներգրավվի այս նախագծի իրականացմանը»,- ասել է Գուգա Կակաբաձեն։

«Միացյալ ջրամատակարարում» ընկերության փոխտնօրենի խոսքով, նշված աշխատանքներին զուգահեռ Սաբիրքենդի գյուղում ընթացքի մեջ է ջրի մաքրման օբյեկտի կառուցումը, որն ակտիվ փուլում է և ակնկալվում է ավարտին հասցնել 2023 թվականի վերջին։  Ինչ վերաբերում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կառուցման նախագծին, ապա ավարտի ժամկետը 2024  թվականն է։


«Ընդհանուր առմամբ, Մառնեուլին (ամբողջ քաղաքը), ներառյալ շրջակա գյուղերը, որտեղ նախատեսվում են ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքային աշխատանքներ, ամբողջությամբ կավարտվի 2024 թվականի առաջին կիսամյակում, թեև այն բաժանված է վեց  փուլերով»,- ասել է Գուգա Կակաբաձեն։

Աշխատանքների շրջանակում կառուցվում են ջրամատակարարման նոր ցանց, պոմպակայան և ջրամբարներ։ Բացի այդ, կկազմակերպվի նոր ջրային ցանց և ժամանակակից չափանիշներին համապատասխան մաքրման կայան։

Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ծրագրի համար կօգտագործվի ավելի քան 135 մլն լարի։

Ծրագրի արդյունքում Մառնեուլիի բնակչությանը պետք է ապահովվի շուրջօրյա ջրամատակարարում և ջրային նոր ենթակառուցվածքներ։

Նշենք, որ Մառնեուլշի ջրամատակարարման համակարգի փոփոխության քննարկումը սկսվել է դեռ 2018 թվականից։  Չորս տարի առաջ Մառնեուլիի մունիցիպալիտետի մոտ 35200 բնակիչների խոստացել էին խմելու ջրի շուրջօրյա մատակարարում։ Ծրագրի իրականացումը Մառնեուլի քաղաքում և գյուղերում սկսվել է 2019 թվականից։  Ճանապարհները փորվել են, խողովակներ են անցկացվել, ենթակառուցվածքները վնասվել են, մաշված ճանապարհների պատճառով վնասվել են հասարակական տրանսպորտը և տեղական մեքենաները։ Նախագիծը «Ակելիք Գրուպ» ընկերությունը պետք է ավարտեր մինչև 2021 թվականի մարտը, սակայն ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները, ինչի պատճառով 55.940.022 դոլար արժողությամբ ծրագիրը դադարեցվել է։ «Ակելիք Գրուպը» չի կարողացել աշխատակիցներին աշխատավարձ վճարել, ինչի պատճառով ընկերության դեմ դատական ​​գործընթաց է սկսվել, ինչի արդյունքում ընկերությանը պարտավորեցրել են աշխատավարձ վճարել 9 աշխատակցի։
"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print Email
FaceBook Twitter Google
Bu kateqoriyaya aid digər xəbərlər