Մարտի 15-ին Մառնեուլիում «Մարնեուլիի և Բոլնիսիի
մունիցիպալիտետներում իրավապահ և դատական համակարգի մասին հանրային
իրազեկվածության բարձրացում»
ծրագրի շրջանակներում Քաղաքացիական ներգրավվածության և ակտիվության
կենտրոնը (CEAC) կազմակերպել էր հանրային քննարկում Մառնեուլիի
դեմոկրատական ներգրավման կենտրոնում - մարտահրավերները, որոնց
բախվում են էթնիկ փոքրամասնությունները իրավապահ մարմիններում և
դատական համակարգում:
Ինչպես ասում է Քաղաքացիական ներգրավվածության և ակտիվության կենտրոնի
ղեկավար Ռաշան Զիադալիևը, էական մարտահրավեր է հանրային
իրազեկվածության մակարդակը, ներառյալ արդարադատության
հասանելիությունը և իրավապահ մարմինների հետ շփումը, ինչը
պայմանավորված է լեզվական արգելքով և պետական կառույցներում առկա
տարբեր մարտահրավերներով։
«
Հանդիպման հիմնական նպատակն էր վերլուծել տարածաշրջանի
հիմնական խնդրի վիճակը։ Մասնավորապես, ինչ խնդիրների են բախվում էթնիկ
փոքրամասնությունները դատարանի և ոստիկանության հետ շփվելիս։ Կարևոր
խնդիրներից է լեզվական խոչընդոտը, ինչպես նաև տեղեկատվության պակասը։
Այս քննարկման արդյունքում մենք փոքր փաստաթուղթ ենք պատրաստել, մեր
կարծիքները, և դրանք կդիտարկենք տարբեր նախագծերի
շրջանակներում»,- ասում է Ռաշան Զիադալիևը։
Հանրային քննարկմանը մասնակցում էին հանրային պաշտպանի և քաղաքացիական
հասարակության ներկայացուցիչներ, քաղաքական կուսակցությունների
անդամներ, քաղաքացիական ակտիվիստներ և երիտասարդներ։
Տեղի ունեցավ հանրային քննարկում «Մառնեուլիի և Բոլնիսիի
մունիցիպալիտետներում իրավապահ և դատական համակարգի մասին հանրային
իրազեկվածության բարձրացում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական
միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքների պաշտպանության
մոնիտորինգի և շահերի պաշտպանության հնարավորությունների հզորացում»
ծրագրի շրջանակներում ստացված դրամաշնորհով։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան