Մառնեուլիի ինքնակառավարումը տարածք կկազմակերպի Եվրո-2024-ում Վրաստանի խաղը դիտելու համար
Այսօր՝ մարտի 27-ին, Մառնեուլիի սակրեբուլոյի  նիստը բացվել է Վրաստանի հավաքականի հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներով։ Սակրեբուլոյի  նախագահ Ամիրան Գիորգաձեն շնորհավորել է բնակիչներին մարտի 26-ին Թբիլիսիում Վրաստանի հավաքականի Հունաստանի հավաքականին   պարտության մատնած  և պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնություն մեկնելու կապակցությամբ։

«Վրաստանը հաղթեց այս խաղում և նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր, որը կանցկացվի Գերմանիայում՝ շատ լավ երկրում։ Սա պատմական օր է մեզանից յուրաքանչյուրի համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմին՝ Վրաստանի ազգային հավաքականին, իրենց նվիրվածության համար՝ այսքան ուրախություն և այդքան հույզեր պարգեւելու մեր երկրի ժողովրդին։ Երեկ մենք տեսանք, թե ինչ էր կատարվում մեր ազգային մարզադաշտում՝ «Դինամո Արենայում», ինչ էր կատարվում մայրաքաղաքում և բոլոր քաղաքներում։ Նրանց մեջ երիտասարդները մեզ հետ շատ զգացմունքային արտահայտվեցին, յուրաքանչյուր ընտանիքում մեծ ուրախություն կար»: - ասել է Ամիրան Գիորգաձեն

Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահը բնակիչներին խոստացել է, որ Մառնեուլիում հատուկ կազմակերպված տարածքում հնարավոր կլինի դիտել Վրաստանի հավաքականի առաջին հանդիպումը Եվրոպայի առաջնությունում։

«Մենք՝ տեղական ինքնակառավարումս, որոշում ենք կայացրել, որ երբ սկսվի Եվրոպայի առաջնությունը, Մառնեուլիում կընտրվի տարածք, որտեղ տեղադրվելու է մեծ մոնիտոր, որտեղ հնարավորություն կունենանք միասին աջակցել մեր ազգային հավաքականին, և բոլոր պայմանները կլինեն, որպեսզի երկրպագուների, երիտասարդների համար ժամանցային ծրագիր լինի, որպեսզի խաղը չսկսած կարողանանք նախապատրաստվել մեր ազգային հավաքականին աջակցելու համար»։ - ասել է Ամիրան Գիորգաձեն

Սակրեբուլոյի նիստում սակրեբուլոյի նախագահի հետ միասին քաղաքացիներին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է նաեւ Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը։

«Ես նույնպես ողջունում եմ բոլորին եւ շնորհավորում այս պատմական հաղթանակի կապակցությամբ։ Երեկ մեր ֆուտբոլի հավաքականի հաղթանակն անհրաժեշտ էր՝ կարեւոր ու պատմական հաղթանակ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց այս հաղթանակի համար և նաև շնորհակալություն հայտնել բոլորիդ մեր թիմի կողքին լինելու համար։ Մաղթում եմ նրանց հաջողություններ և նորանոր հաղթանակներ»։ - ասել է Քենան Օմարովը

Վրաստան-Հունաստան ֆուտբոլային հանդիպման ճակատագիրը որոշվեց 11 հանդիպումներից բաղկացած շարքով, որտեղ Վրաստանի հավաքականը 4:2 հաշվով հաղթեց Հունաստանի հավաքականին։ Եվրո 2024-ը կանցկացվի Գերմանիայում։  Վրաստանի հավաքականը F խմբում կխաղա Թուրքիայի, Չեխիայի և Պորտուգալիայի հետ։

Այսօր՝ մարտի 27-ին, ավագանու նիստում քննարկվել է ընդհանուր առմամբ 8 հարց։ Բոլոր 8 հարցերի վերաբերյալ պատգամավորները դրական որոշում են կայացրել։

Լուսանկարը ՝ Ռաշան Զիադալիևի 
"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան


Print Email
FaceBook Twitter Google
Bu kateqoriyaya aid digər xəbərlər