Մառնեուլիի քաղաքապետարանը սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրի մինչև կես հեկտար հողատարածք
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը վարելահողեր
կտրամադրի քաղաքապետարանում բնակվող սոցիալապես անապահով
ընտանիքներին։
Այդ մասին որոշումն ընդունել է Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոն
այսօր՝ մարտի 27-ի նիստում։
Մառնեուլիի քաղաքապետարանի գույքի կառավարման և նյութատեխնիկական
աջակցության ծառայության ղեկավար Ագիլ Ամիրջանովը քաղաքապետարանի
սակրեբուլոյի նիստում ասաց, որ քաղաքապետարանն ամեն տարի
իրականացնում է սոցիալապես անապահով ընտանիքների հողերը հերկելու
նախագիծը։
«Ուզում եմ հիշեցնել, որ մենք ամեն տարի նախագիծ ենք
իրականացնում սոցիալապես անապահով ընտանիքների համար, ովքեր ունեն
մինչև 100 000 միավոր, և օգնում ենք նրանց անվճար հերկել, ովքեր ունեն
մինչև կես հեկտար հող, և ցանկանում ենք ձեր աջակցությունը այս տարի
եւս իրականացնել այս նախագիծը»։ - Սակրեբուլոյի
անդամներին դիմել է Ագիլ Ամիրջանովան։
Խնդրի առնչությամբ քաղաքապետարանը դրական որոշում է կայացրել։
Այսօր՝ մարտի 27-ին, ավագանու նիստում քննարկվել է ընդհանուր առմամբ 8
հարց։ Բոլոր 8 հարցերի վերաբերյալ պատգամավորները դրական որոշում են
կայացրել։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան