Ազգային պլատֆորմը չեղարկում է խորհրդարանի հետ համագործակցության հուշագիրը
Վրաստանի Ազգային պլատֆորմը դադարեցնում է խորհրդարանի հետ համագործակցության հուշագիրը։ Վրաստանի ազգային պլատֆորմում միավորված են ավելի քան 150 կազմակերպություններ, և խորհրդարանի հետ նրանց համագործակցության հիմնական նպատակն էր աջակցել Վրաստանի ինտեգրմանը Եվրամիությանը։

Ահա հայտարարությունը ՝ 

«2009 թվականի մայիսի 7-ին Եվրամիությունը Արեւելյան Եվրոպայի 6 երկրներին առաջարկեց համագործակցության նոր ձեւաչափ՝ Արեւելյան գործընկերությունը, որի հիմնական նպատակներից մեկը ժողովրդավարության եւ արդյունավետ կառավարման խթանումն
էր։ Արևելյան գործընկերությունը նպաստում է 6 երկրների եվրոպական ինտեգրմանը։

Վերոնշյալ ձևաչափի արդյունավետ  իրականացման համար կենսական նշանակություն ունի քաղաքացիական սեկտորի ներգրավվածությունը, այդ իսկ պատճառով Վրաստանի ազգային պլատֆորմը տարիներ շարունակ խթանում է Արևելյան գործընկերությունը՝ ինչպես բազմակողմ (ԵՄ գործընկերության մասնակից երկրներ, այնպես էլ  հարաբերությունները այս երկրների միջև) և երկկողմանի (ԵՄ-Վրաստան) համագործակցությունը
։

Ելնելով այս նպատակից՝ անցյալ տարի Վրաստանի Ազգային պլատֆորմը համագործակցության հուշագիր ստորագրեց Վրաստանի խորհրդարանի հետ, որը ստեղծեց համագործակցության ձևաչափ և դրական ներդրում ունեցավ մեր երկրին թեկնածուի կարգավիճակ տալու գործընթացում։

Վրաստանի Ազգային պլատֆորմում միավորվում են ավելի քան 150 կազմակերպություններ, որոնց միավորում է Վրաստանի Սահմանադրությամբ սահմանված հիմնական նպատակը՝ աջակցել Վրաստանի ինտեգրմանը Եվրամիություն։

Այն բանից հետո, երբ խորհրդարանական մեծամասնությունը Վրաստանի խորհրդարանում գրանցեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» հակաեվրոպական օրինագիծը ապրիլի 3-ին, Ազգային պլատֆորմը ապրիլի 4-ին կասեցրեց վերոնշյալ հուշագիրը և կոչ արեց Վրաստանի խորհրդարանին հետ կանչել այս նախաձեռնությունը։ Սկսել աշխատել Եվրոպական հանձնաժողովի կողմից տրված 9 հանձնարարականների իրականացման վրա՝ քաղաքացիական սեկտորի բաց, ընդգրկուն և լայն ներգրավվածությամբ՝ Վրաստանի և Եվրամիության միջև անդամակցության բանակցություններ սկսելու և Վրաստանն իր նվիրական նպատակին մոտեցնելու համար Եվրամիության լիիրավ անդամակցություն։

Հարթակի անդամ կազմակերպությունները չէին զլանում ներքաշվել «օտար ազդեցության» օրինագծի բովանդակային քննարկմանը, այդ թվում՝ հանձնաժողովային լսումների շրջանակներում, սակայն ապարդյուն։ Ցավոք, Վրաստանի խորհրդարանը չլսեց վրաց հասարակության մեծամասնության խնդրանքը, արևմտյան ընկերների և գործընկերների խորհուրդը՝ հետ կանչել ռուսական օրենքը։ Մայիսի 14-ին 10-րդ գումարման խորհրդարանը 3-րդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որով օրինականացվեց մինչև դրա ընդունումը զարգացած այլախոհության բռնությունը, ահաբեկումը, խարանումն ու հետապնդումը։

Հավաքների և ցույցերի իրավունքը երաշխավորված է Վրաստանի Սահմանադրությամբ։ Մենք՝ Վրաստանի ազգային պլատֆորմի անդամներս, մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր այն զոհերին, ովքեր վերջին օրերին դարձել են լայնամասշտաբ բռնաճնշումների, ֆիզիկական և հոգեբանական բռնությունների զոհ և խաղաղ բողոքի ցույցերով պաշտպանում են մեր երկրի եվրոպական ապագան։ Ելնելով վերոգրյալից՝ Վրաստանի Ազգային պլատֆորմը վերջնականապես դադարեցնում է Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի հետ համագործակցության հուշագիրը։
Աղբյուր ՝ პუბლიკა

«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության շահերի կրողով։

Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։

Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական երազանքի» օրենքին։


"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google