Կին, ով Մառնեուլիում հիմնել է նախադպրոցական պատրաստության կենտրոններ, ռուսական օրենքի ընդունմամբ կհամարվի որպես օտարերկրյա շահերի կրող
Օլգա Էնդելաձեն քաղաքացիական ոլորտում 18 տարվա փորձ ունի։
Նրա «Մառնեուլի կանանց դեմոկրատական հասարակություն»
կազմակերպությունը Մառնեուլիում ստեղծել է նախադպրոցական
պատրաստության կենտրոններ, աշխատում է կանանց իրավունքների
ուղղությամբ , օգնում է բռնության ենթարկված կանանց կրթություն
ստանալ և աշխատանք գտնել, աշխատում է քաղաքային առողջապահության,
սոցիալական ապահովության և մարդկանց ծառայությունների զարգացման
ուղղությամբ, հաշմանդամություն ունեցող և այլ թեմաներ, որոնք
արդիական են մառնեուլցիների համար:
Օլգան և իր կազմակերպությունը «Վրացական երազանք»-ի կողմից
ռուսական օրենքի ընդունման դեպքում կհամարվեն օտար
տերության շահերը կրողներ։
2011 թվականին Մառնեուլիում չկար մեկ նախադպրոցական պատրաստության
կենտրոն։ Օլգան հիշեցնում է, որ 2011 թվականին նախադպրոցական
կրթության խնդիրները արդիական չէին, պետական մակարդակով չկար
օրենք, որն ապահովում էր երեխաների նախադպրոցական կրթության
հասանելիությունը, և տեղական ինքնակառավարման մարմիններում ոչ ոք
տեղեկություն չուներ մանկապարտեզների վիճակի մասին:
«Այն ժամանակ ես ինքս մայր էի, ունեի երեխաներ, և, իհարկե,
անձամբ ինձ վրա ազդել է այս թեման, և ես հայտնաբերեցի, որ խնդիրը ոչ
միայն իմ անձնական խնդիրն է, այլ այն վերաբերում է բոլորին և հանրային
խնդիր է։ Նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող բոլոր ընտանիքները
մտահոգված են։ Երբ սկսեցինք այս քարոզարշավը, բավականին լուրջ ծրագիր
էինք մշակել։ Ծրագիրը դիտարկել է ինչպես մատչելիության բարձրացումը,
այնպես էլ ռազմավարական տեսլականը՝ ներգրավված են մասնագետներ,
նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչներ և
այլն։ Խնդիրը շատ բազմաբնույթ էր՝ ենթակառուցվածքային բաղադրիչի խնդիր
կար, նախադպրոցական հաստատություններ մուտքի խնդիր, տեխնիկայի խնդիր։
Փորձեցինք ու բերեցինք դոնորական ծրագրեր, որոնք մեզ կօգնեին այս
ոլորտի զարգացման գործում»։
Օլգայի կազմակերպությունն աշխատել է Մառնեուլիի մանկապարտեզների և
դպրոցական պատրաստության հաստատությունների զարգացման համար
2011-2015թթ։ Չորս տարվա ընթացքում կազմակերպությունը Լեհաստանի,
Էստոնիայի և Ճապոնիայի դեսպանատների օգնությամբ ամբողջությամբ
վերանորոգել և վերազինել է Մառնեուլիի Կապանախչի գյուղի մանկապարտեզը՝
Լեհաստանից և Ճապոնիայից հատկացվել է 126,981 հազար լարի, իսկ 22,857
հազ. լարի տեղական բյուջեից - ստեղծեցին և բացեցին
նախադպրոցական պատրաստության կենտրոն Աղմամեդլո գյուղում և 6
նախադպրոցական կենտրոն Քեսալո գյուղում, Թազաքենդի, Կաչագանի, Արափլո,
Ջանդարի և Մառնեուլի թիվ 6 հանրակրթական դպրոցներում:
«Այս ամենն արվել է քաղաքապետարանի ներգրավվածությամբ եւ
քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ։ Նրանք շատ դեպքերում բաց էին մեզ
հետ համագործակցության համար։ Այսօրվա դրությամբ, եթե չեմ սխալվում,
Մառնեուլիում արդեն աշխատում է մոտ 16 նախադպրոցական պատրաստության
կենտրոն, այսինքն՝ քաղաքապետարանում այս մոդելը ներդրվել է ու գործում
է»։
Ըստ Օլգա Էնդելաձեի, ընդհանուր առմամբ ավելի քան 400 հազար լարի է
ծախսվել մեկ մանկապարտեզի ամբողջական վերականգնման և վերազինման և 7
նախադպրոցական նախապատրաստման կենտրոնների բացման վրա, ծրագրերը
ֆինանսավորվել են Վրաստանի գործընկեր պետությունների կողմից։
Օլգան կարծում է, որ «Վրացական երազանքի» կողմից «Օտարերկրյա
ազդեցության թափանցիկության մասին» ռուսական օրենքի ընդունումը և
կազմակերպություններին որպես «օտար տերության շահերը կրող»
պիտակավորումը նպատակաուղղված են նվազեցնելու հասարակության
վստահությունը կազմակերպությունների նկատմամբ և վարկաբեկելուն։ Օլգան
չի հասկանում, թե ինչու կարող է լինել «օտար ուժի շահերի կրողը», երբ
ստեղծեց Մառնեուլիի բնակիչների նախադպրոցական պատրաստության
կենտրոնների ծառայությունը, աշխատում է տեղացի կանանց իրավունքների
պաշտպանության և նրանց խնդիրները լուծելու համար, աշխատում և
վերահսկում է քաղաքապետարանի սոցիալական, հաշմանդամության,
առողջապահական ծառայությունները և փորձում է եվրոպացի գործընկերների
աջակցությամբ լուծել Մառնեուլիի բնակչության առջև ծառացած
խնդիրները։
«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել
ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին
զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ
տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին
խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից
հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության
շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր
հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների
20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ
կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին
մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու
մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող
ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը,
ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները
մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական
երազանքի» օրենքին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան