Մառնեուլիի մանկապարտեզների համար գնել են 2500 լիտր բուսայուղ
Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզների միությունը  պարզեցված եղանակով 6725 լարիով գնել է 2500 լիտր ձեթ։ Մանկապարտեզների միության  համար զտված յուղ է գնել անմիջապես ՍՊԸ-ը "Օրի  նաբիջի"-ից  : Մեկ լիտր ձեթի համար նա վճարել է 2,69 լարի։

Մառնեուլիի մանկապարտեզների մությունը  ամեն տարի ապրանքներ է գնում մանկապարտեզների համար: Որի համար 2024 թվականին նախատեսված էր 603 448 լարի։

Դրանցից դեկտեմբեր
ամսին  բուսայուղի գնման համար հատկացվել է 12664 լարի, թեև մրցույթը չի կայացել և այն ձեռք է բերվել պարզեցված եղանակով։


«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության շահերի կրողով։

Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։

Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական երազանքի» օրենքին։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google