Կառավարություն. 2024 թվականի հուլիսի 1-ից ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 2024 թվականի հուլիսի 1-ից ուսուցիչների վարձատրության նոր քաղաքականություն կիրականացվի և ուսուցիչների վարձատրությունը կբարձրանա։


Մասնավորապես, ըստ կառավարության, աշխատավարձի նոր համակարգը հաշվի է առնում դասավանդման ժամերի քանակը, աշխատանքային ստաժը, ակադեմիական որակը և ուսուցչի առկա կարգավիճակները։

Ըստ այդմ, ինչպես կառավարությունն է ասում, նոր քաղաքականության համաձայն՝ հանրակրթական դպրոցների բոլոր ուսուցիչների և հատուկ ուսուցիչների աշխատավարձը միջինը կբարձրանա 500
լարիով։

Կառավարությունը պնդում է, որ այսօր համակարգում կա ավելի քան 52000 ուսուցիչ, և որոնցից  միջինում  ՝ 
  • Աշխատավարձը բարձրանում է 500 լարիով՝ մինչև 21000 ուսուցչի
  • 600 լարի՝ 8000 ուսուցչի
  • 700 լարի՝ 5000 ուսուցիչներին
  • 800 լարի՝ 3000 ուսուցչի, որը կազմում է ուսուցիչների 70%-ից ավելին։
Կառավարության խոսքով, աշխատավարձի բարեփոխմանը զուգահեռ մեկնարկում են կարիերայի սխեմայի մշակման աշխատանքները։

«Այդ նպատակով Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարարությունում ստեղծվում է հատուկ ներառական հանձնաժողով՝ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։ Աշխատանքային խումբը մինչեւ այս տարվա վերջ կմշակի բարելավված մոդել՝ հիմնված միջազգային փորձի եւ տեղական հետազոտությունների վրա»: - ասված է կառավարության հաղորդագրության մեջ։

Աղբյուր ՝  პუბლიკა
«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական երազանքի» օրենքին։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google