Որքանո՞վ է արդյունավետ քաղաքապետարանների սոցիալական աջակցությունը - Հետազոտություններ մարզերում
Նոյեմբերի 15-ին Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանում տեղի ունեցավ Սամցխե Ջավախքի և Քվեմո Քարթլիի սոցիալական ծառայությունների հիմնարար հետազոտության արդյունքների քննարկում։ Ուսումնասիրությունը պատրաստվել է «Սոցիալական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի» կողմից բնապահպանական հասարակական կազմակերպության՝ CENN-ի պատվերով։ Նույն ինստիտուտի ղեկավար Յագո Կաչկաչիշվիլին ներկայացրեց շնորհանդեսը և ասաց, որ հետազոտությունն իրականացվել է Քվեմո Քարթլիի վեց մունիցիպալիտետներում, որոնցից մեկը Մառնեուլին է։ Ըստ նրա՝ քաղաքապետարանների մակարդակով հիմնական
խնդիրը միանվագ սոցիալական ծառայություններն են։ Մարտահրավեր է նաև այն, որ ինքնակառավարումները սոցիալական աջակցության ազդեցությունը չափելու հնարավորություն չունեն։

«Հիմնական բացահայտումն այն է, որ ենթակառուցվածքների առումով վիճակը շատ ավելի լավ է, քան սոցիալական, առողջապահական ծառայություններ մատուցելու առումով։ Ենթակառուցվածքների առումով ամենամեծ ձախողումը ոռոգման համակարգն է, թեև գազամատակարարման, ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի առումով վիճակը լավ է։ Ինչ վերաբերում է սոցիալական և առողջապահական ծառայություններին, ապա հետազոտությունը ցույց է տվել, որ սոցիալական աջակցության և ծառայությունների մասով հիմնական շեշտը դրվում է միանվագ ծառայությունների վրա, միանվագ օգնությունը։ Հասկանալի է, որ միանվագ օգնությունը կարևոր է, և երբ մարդն այն ստանում է, լուծում է տեղական խնդիր, սակայն կայուն սոցիալական աջակցությունը ներառում է բազմաթիվ և համակարգված ծառայություններ։ Համայնքապետարանները մեծ հնարավորություն չունեն ծառայությունները հարմարեցնելու իրենց հատուկ կարիքներին, քանի որ համայնքային ծառայություններն ավելի շատ կենտրոնական ծառայությունների կրկնօրինակում են: Ինձ խնդրահարույց է թվում, որ քաղաքապետարանները բյուջե չունեն սոցիալական աջակցության ազդեցությունը չափելու համար։ Նրանք տրամադրում են սոցիալական ծառայություններ, սոցիալական օգնություն, բայց ոչ ոք չգիտի, թե դա ինչ ազդեցություն ունեցավ բնակչության վրա, բայց անհրաժեշտ է չափել այդ ազդեցությունը», - ասել է Յագո Կաչկաչիշվիլին։



Ուսումնասիրությանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ: Քննարկմանը զուգահեռ նախագծի շրջանակներում ձևավորված «գործընկեր խմբի» անդամները ծանոթացան միմյանց հետ։

Գործընկերների խումբը կազմված էր 12 անդամից, որից 6-ը ինքնակառավարման, իսկ մնացած 6-ը՝ քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներ։ Չորս տարի խումբը աշխատելու է քաղաքապետարանում սոցիալական ծառայությունների բարելավման և անհրաժեշտ ծառայություններն իրականացնելու ուղղությամբ։

Հանդիպումն անցկացվել է «Քաղաքացիական հասարակության զարգացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախքում՝ CENN-ի կողմից՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google