Մառնեուլիի 8 գյուղերում ոռոգման ջրանցքներ կազմակերպելու համար կծախսվի 99925 լարի

2022 թվականի գյուղերի աջակցության ծրագրի շրջանակներում Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է ոռոգման ջրանցքներ կառուցել քաղաքապետարանի 8 գյուղերում։

Մառնեուլիի քաղաքապետարանը երեք պարզեցված գնում է կատարել գյուղերում ոռոգման ջրանցքների կառուցման համար։

Մառնեուլիի քաղաքապետարանի և անհատ ձեռներեց Ասրադ Մուսաևի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ գյուղական ծրագրի շրջանակներում իրականացվել է Մառնեուլիի մունիցիպալիտետի Սաիմերլո գյուղում ոռոգման ջրանցքի կառուցում, Վերխվիանի և Ջանխոշ գյուղերում խմելու ջրի համակարգի
կառուցում։  Նշված աշխատանքների համար Մառնեուլիի քաղաքապետարանը կվճարի 38936 լարի և 46 լարի։

Ըստ գյուղերի՝ միջոցները բաշխվել են հետեւյալ կերպ ՝
Սաիմերլո գյուղ՝ 19,477 լարի և 80 թեթրի
Վերխվիանի գյուղ՝ 9737 լարի եւ 96 թեթրի
Ջանխոշ գյուղ՝ 9720 լարի եւ 70 թերթ

Մնացած երկու պարզեցված գնումները Մառնեուլիի քաղաքապետարանը կնքել է BNB ՍՊԸ-ի հետ: Մառնեուլիի քաղաքապետարանը Գաջիսակենդի գյուղի ոռոգման ջրի համակարգի և Սաբիրքենդի գյուղի ոռոգման ջրանցքի կառուցման համար կծախսի 24253 լարի և 40 թեթրի։ Դրանից 13 232 լարին նախատեսված է Գաջիսքենդի գյուղի համար, 11021 լարին՝ Սաբիրքենդի գյուղի համար։ Նույն ընկերության հետ կնքված երկրորդ պարզեցված գնման համաձայն՝ Մեծամուլա գյուղում դրենաժային/ոռոգման ջրանցքի, Խիխան և Փոքր  Բեգլիար գյուղերում՝ ոռոգման ջրանցքի կառուցման վրա կծախսվի 36 735 լարի։

Ըստ գյուղերի՝ միջոցները բաշխվել են հետեւյալ կերպ ՝

Մեծամուլա գյուղ՝ 9719 լարի 55 թեթրի
Խիխան գյուղ՝ 15 317 լարի եւ 10 թեթրի
Փոքր Բեգլիարի՝ 11 698 լարի և 80 թեթրի

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google