Ամանորի գիշերը Մառնեուլիում պիրոտեխնիկայից երկու մարդ է տուժել

Ամանորի գիշերը Մառնեուլիում պիրոտեխնիկայի կիրառման հետեւանքով երկու մարդ է տուժել։

Հիվանդները տեղափոխվել են Մառնեուլիի «Ավերսի» կլինիկա։  Ինչպես պարզաբանել են նույն բուժհաստատությունում, տուժածները մատների վնասվածքներով հոսպիտալացվել են։

«Երկու հիվանդի վիրահատել են։  Մեկը բթամատի վնասվածք ուներ, մյուսը՝ բթամատի և առաջին մատի վնասվածք»,- "Ռադիո  Մառնեուլիի" հետ  զրույցում  պարզաբանել է
"Ավերսի" կլինիկայի  մենեջերը։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը պիրոտեխնիկայից տուժել է 39 քաղաքացի։ Նրանցից 24-ին անհրաժեշտ է եղել հոսպիտալացում։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google