Մառնեուլիի քաղաքապետարանը մինչև մայիսի 9-ը պարզեցված ձևով ծաղիկներ կգնի
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը մայիսի 9-ը նշելու համար պարզեցված ձևով ծաղիկներ կգնի։ Մառնեուլիի քաղաքապետարանի և Խաթունա Ֆալավանդիշվիլիի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ տեղական ինքնակառավարումը ձեռք կբերի թարմ ծաղիկների մեկ փունջ և 20 կարմիր մեխակ։

«Դուք գիտեք, որ 79 տարի է անցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակից։ Այս պատերազմը գրանցվեց որպես մարդկության պատմության ամենաարյունալի և կործանարար իրադարձությունը։
Հեռանալով Վրաստանից՝
տասնյակ հազարավոր մարտիկներ կռվեցին ֆաշիստ զավթիչների դեմ, ովքեր բարեխղճորեն վճարեցին իրենց պարտքը ազգին ու երկրին։
Կռվողներից շատերը չկարողացան վերադառնալ իրենց հայրենիք, իսկ վերադարձածների մեծ մասն արդեն մեզ հետ չէ:
Տեղին եմ համարում ևս մեկ անգամ մեծարել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված հերոսներին և «Էլ  ավելի կմեծացնեն » հուշահամալիրը զարդարել կենդանի ծաղիեպսակներիով ու կենդանի ծաղիկներով (20 հատ մեխակ)
։ -  նշված է գնումների պարզեցված հաշվետվության քարտում։

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը մայիսի 9-ը նշելու համար ծաղիկներ կգնի 560 լարիով։ Թարմ ծաղիկների մեկ փունջի արժեքը 500 լարի է, իսկ 20 հատ կարմիր մեխակի արժեքը՝ 60 լարի։

«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական երազանքի» օրենքին։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google