Մառնեուլիի քաղաքապետարանը միանում է Եվրոպայի շաբաթին։
Ի նշան մասնակցության տեղական ինքնակառավարումը
կենտրոնական փողոցներում ցուցադրել է Վրաստանի և Եվրամիության
դրոշները։ Մառնեուլիի քաղաքապետարանը նկարները տարածում է Facebook
սոցիալական ցանցում։
Եվրոպայի օրը մեծ մասշտաբով կնշվի մայիսի 11-ին Expo Georgia-ում,
որտեղ տարբեր ակտիվություններից բացի,
կներկայացվի նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի
հովանավորությամբ հովանավորվող «Լունան և Կայծռիկների մոլորակը»
տիկնիկային ներկայացումը, որը բեմադրվել է Մառնեուլիի
մշակութային
կենտրոնի հետ համատեղ։ .
Ռեժիսոր՝ Տատո Գելիաշվիլի; Պիեսի հեղինակ՝ Ալեքսանդր Լորթքիփանիձե,
ըստ Դաթո Գորգիլաձեի տեքստի։
Լուսանկարը՝ Մառնեուլիի քաղաքապետարան
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան