Մարտի 31-ից Վրաստանում կգործի պարետային ժամ

«Մենք հայտարարում ենք համընդհանուր կարանտին, որն ուժի մեջ կմտնի առավոտյան ժամը 08։00-ից։



Այս կարանտինը նշանակում է , որ լիովին արգելված է ցանկացած տեսակի հասարակական տրանսպորտով, այդ թվում նաև մետրոյով երթևեկելը, ինչպես քաղաքներում, այդպես էլ համայնքների ներսում և քաղաքների միջև»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության աշխատակազմում կայացած արտակարգ ճեպազրույցում։

Գախարիայի խոսքով ավելի է խստացվել արտակարգ դրության ռեժիմը։ Արտակարգ դրության պայմաններին է ավելանում նաև պարետային ժամ։ Քաղաքացիները երեկոյան 21։00-ից մինջև առավոտյան 06։00-ն չեն կարողանա տանից դուրս գալ։
Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 21-ից։

Մարտի 23-ից Մառնեուլիի և Բոլնիսիի համայնքներում հայտարարվել է խիստ կարանտինային ռեժիմ։ Այս որոշումը կառավարությունը կայացրել է այն բանից հետո, երբ մառնեուլցի կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել և չի պարզվել վարակի աղբյուրը։

Մարտի 30-ի տվյալներով , Վրաստանում կորոնավիրուսի վարակման 100 դեպք է հաստատվել։ Այս պահին 18 մարդ բուժվել է։


30․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
თეგები: covid-19
FaceBook Twitter Google
დაიცავი დისტანცია