Վրաստանում հայտարարվել է համընդհանուր կարանտին

Այսօր ՝ մարտի 31-ից Վրաստանում գործում է համընդհանուր կարանտին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, մարտի 30-ին կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցում։ Ընդհանուր կարանտինի շրջանակներում հայտարարվել է պարետային ժամ, երեկոյան ժամը 21։00-ից մինջև առավոտյան 06։00-ն արգելված է քաղաքացիների տեղաշարժը ինչպես ոտքով այդպել էլ մեքենայով։



Արգելված է նաև 70 տարեկանից բարձր քաղաքացիների տանից դուրս գալը, բացառությամբ այն դեպքերի , եթե նրանք գնում են մոտակա մթերային խանութներ, մոտակա դեղատուն կամ մոտակա բուժհաստատություն։ Գիորգի Գախարիայի բացատրության համաձայն, այն պարագայում, եթե 70-նն անց քաղաքացիները միայնակ են, ապա նրանց պարտավոր են օգնել Էկոնոմիկայի նախարարությունը, Առողջապահության նախարարությունը և տեղական քաղաքապետարանները։

Արգելված է ցանկացած տեսակի հասարակական տրանսպորտով, այդ թվում նաև մետրոյով երթևեկելը ինչպես քաղաքների և համայնքների ներսում, այդպես էլ քաղաքների միջև։ Երթևեկությունը թույլատրվում է միայն մարդատար մեքենայով , այդ թվում նաև տաքսիներով միայն այն պարագայում, եթե հաշվի են առնվում առողջապահության նախարարության առաջարկությունները։ Այս ամենի հետ մեկտեղ մեքենայում 3 անձից ավել չպետք է լինի, ներառյալ երկու անձը պետք է լինեն միայն և միայն հետևի նստատեղին։

Արգելված է նաև երեքից ավելի անձանց նույն տեղում հավաքվելը, բացառությամբ մթերային խանութների և դեղատների, որտեղ պետք է պահպանվի 2 մետր հեռավորություն։

Վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով, յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած ժամի քաղաքում տեղաշարժվելու ժամանակ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ։

Վրաստանում արտակարգ դրությունը հայտարարվել է մարտի 21-ից։

Մառնեուլիի և Բոլնիսի համայնքները մարտի 23-ից ապրում են խիստ կարանտինային ռեժիմով։ Այս որոշումը կառավարությունը կայացրել է այն բանից հետո, երբ մառնեուլցի կնոջ վարակման աղբյուրը չի բացահայտվել։

Վրաստանում կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքերը հասել են 108-ի։ Ներառյալ առողջացած է 21-ը։ Կարանտինային ռեժիմում է գտնվում 4 995 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ է 278-ը։


31․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print ელ. ფოსტა
თეგები: covid-19
FaceBook Twitter Google
დაიცავი დისტანცია