Մառնեուլիում «Օմիկրոնի» դեպքեր չեն հաստատվել․ Մառնեուլիի առողջության կենտրոն

Երկրում կորոնավիրուսի նոր շտամ է շրջանառվում ՝ «Օմիկրոնը»։

Այն արդեն նկատվել է Վրաստանի մի քանի շրջաններում։ Մառնեուլիի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Էթեր Լափերաձեի խոսքով, «օմիկրոնի» և սովորական գրիպի տարբերությունը կատարվում է լաբորատորիայում է, և ըստ ուսումնասիրությունների՝ մունիցիպալիտետում որևէ դեպք չի հայտնաբերվել։

«Օմիկրոնի» դեպքը հնարավոր է չտարբերվի սովորական գրիպից, քանի որ այն կարելի է որոշել միայն լաբորատորիայում։ Կասկածելի նմուշներն ուղարկվում են Լուգարի լաբորատորիա, և կա տարբերակում, թե որն է օմիկրոնը, իսկ որը դելտա շտամը: Մառնեուլիի դեպքում, հնարավոր է, հետազոտություններ են անցկացվել կասկածելի նմուշների համար, բայց մենք դեռ տեղեկություն չունենք, որ Օմիկրոն է հաստատվել, այսինքն՝ Մառնեուլիում օմիկրոնի դեպք դեռ չի հայտնաբերվել»,- ասել է Լափերաձեն։

Առողջապահության կենտրոնի ղեկավարի խոսքով, Մառնեուլիում կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազել է և օրվա ընթացքում չորս-հինգ դեպք է հաստատվում։ 





«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google