Մառնեուլիի քաղաքապետարանի տվյալներով՝ բնակչության մի մասը տարհանվել է բնակարանից, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը
Հունիսի 26-ին Մառնեուլիում շենքի երկու պատշգամբների փլուզումը հանգեցրել է զոհերի։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ի առավոտյան, ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հրապարակել է Մառնեուլիի քաղաքապետարանը։ Շենքի այդ հատվածից բնակչությունը տարհանվել է։

«Տեղեկացնեմ, որ բնակչության մի մասը ժամանակավորապես հյուրանոց է տեղափոխվել այն բնակելի շենքից, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, որը ֆինանսական առումով ապահովում է Մառնեուլիի քաղաքապետարանը։
Տուժածները բուժհաստատությունում ստանում են համապատասխան բուժում
»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Հինգ հարկանի շենքի երկու պատշգամբների փլուզման պատճառներն այս պահին հայտնի չեն։ Արդյունքում մահացել է 40-ամյա կին և 27-ամյա հղի կին։ Նրա անչափահաս երեխաներից մեկի վիճակը ծանր է։ Փլուզման հետևանքով բազմաթիվ կոտրվածքներ ստացած ևս մեկ երեխայի վիճակը համեմատաբար լավ է։



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google