Մառնեուլիի մանկապարտեզներում գրանցվել է 872 երեխա. գրանցման առաջին փուլն ավարտվել է
Մառնեուլիի քաղաքապետարանի մանկապարտեզներում ավարտվել է երեխաների գրանցման առաջին փուլը։ «Ռադիո Մառնեուլի»-ի հաղորդմամբ՝ մանկապարտեզների միությունում գրանցումը դպրոցական պատրաստության խմբերում և նախադպրոցական հաստատություններում ավարտվել է հունիսի 30-ին, երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսի 22-ին և կտևի մինչև սեպտեմբերի 2-ը։

«Առաջին փուլում նախադպրոցական ուսումնական հաստատություններում հաշվառված է ընդհանուր առմամբ 872 երեխա, իսկ դպրոցական պատրաստության խմբերում՝ 192 երեխա։ Ամեն տարի մոտ 1000 երեխա ենք ընդունում մանկապարտեզներում, մոտ 500 երեխա՝ դպրոցական նախապատրաստական խմբերում»,- ասել են մանկապարտեզների ասոցիացիայում։

Համայնքապետարանում ընդհանուր առմամբ գործում է 14 մանկապարտեզ, 2022 թվականին 11 մանկապարտեզ է վերսկսել ուսումնական գործընթացը, քանի որ երկուսում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, իսկ մեկը գտնվում է վթարային վիճակում։ «Ռադիո Մառնեուլի»-ին տված հարցազրույցում ասել են, որ 2022-2023 ուս․տարում կրթությունը կվերականգնվի նաև Մառնեուլիի 1 և Կիզիլաջլո գյուղի մանկապարտեզներում։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები