Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայում կորոնավիրուսով վարակված 20 հիվանդ է բուժվում
Վերջին տասն օրվա ընթացքում Մառնեուլիի մունիցիպալիտետում աճել են
կորոնավիրուսի դեպքերը։
Այս մասին «Ռադիո Մառնեուլիին» հայտնել են Մառնեուլիի Հանրային
առողջության կենտրոնում, նրանց պարզաբանմամբ՝ օրվա ընթացքում
երկու-երեք դրական դեպք է արձանագրվում։
«Դեպքերի զգալի աճ կա, որն արտացոլվել է նաև վիճակագրության մեջ։
Մառնեուլիում ունենք դրական դեպքերի վիճակագրություն, հուլիսի 7-ից առ
այսօր 13 դեպք է հայտնաբերվել»,- ասել են առողջապահական
կենտրոնում։
Կորոնավիրուսի դրական դեպքերի աճն արտացոլվել է նաև Մառնեուլիի
«Ավերսի» կլինիկայում։ Ինչպես մեզ հայտնել է բուժհաստատության մենեջեր
Մանանա Կապանաձեն, կլինիկան գործում է հիբրիդային եղանակով, և այս
փուլում բուժման կուրս է անցնում 20 վարակված հիվանդ։
«Այսօրվա դրությամբ բաժանմունքում բուժվում է 18 հիվանդ, երկուսը
գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Այս հիվանդները միայն
տեղացիներ չեն, մենք ունենք նաև հարևան քաղաքապետարաններից»,- ասել է
«Ավերս»-ի մենեջերը։
Անցած շաբաթվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 5154
դրական դեպք, երեքը մահացել են, 2238 մարդ ապաքինվել է։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան