Մառնեուլիում կամրջի վերականգնման աշխատանքները դադարեցվել են վատ եղանակի պատճառով․ Քաղաքապետարան

Մառնեուլի քաղաքի Դուրմիշխան Մաղալաշվիլիի  անվան կամրջի վերականգնման աշխատանքները դադարեցվել են։ « Ռադիո Մառնեուլի»-ին Մառնեուլիի քաղաքապետարանում հայտնել են, որ եղանակային վատ պայմանների պատճառով անհրաժեշտ էր դադարեցնել աշխատանքները։



«Վատ եղանակի պատճառով աշխատանքները դադարեցվել են։ Հենց եղանակը թույլ տա   շինարարները  կվերսկսեն  աշխատանքը»: - ասաց Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Դավիթ Չիկաձեն

Այս փուլում հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն Դուրմիշխան Մաղալաշվիլիի  անունը կրող կամրջի աշխատանքները։

«Մեր և ընկերության շահերից է բխում, որ աշխատանքները շուտ ավարտվեն։ - ասել է Դավիթ Չիկաձեն

Նշենք, որ Դուրմիշխան Մաղալաշվիլիի անունը կրող կամուրջը վերականգնելու ցանկություն ունեցող «Իռլանի» ՍՊԸ-ի տնօրեն Թեմուր Տաբուկաշվիլին ասել է, որ կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն հունվարի վերջին։ Այսօր՝ հունվարի 29-ին, փորձեցինք կապ հաստատել Թեմուր Տաբուկաշվիլիի հետ, սակայն նա չի պատասխանում մեր զանգերին։

Նոյեմբերի 30-ից Մաղալաշվիլիի  կամրջի վրա սահմանափակվել է տեղաշարժը, ինչը քաղաքում խցանումներ է առաջացրել։ Մառնեուլիի քաղաքապետարանում սկզբում հայտարարեցին, որ կամրջով երթեւեկությունը կվերականգնվի դեկտեմբերի 20-ին, իսկ հետո խոստացան, որ կամրջով երթեւեկությունը կվերականգնվի մինչեւ Նոր տարի, սակայն մեքենաներն այս պահին կամրջով չեն կարող շարժվել։

Հարկ է նշել, որ Մառնեուլիի քաղաքապետարանը ժամանակավոր երկաթուղային անցում է կազմակերպել  կամրջի տակ՝ կամրջի փակման հետևանքով առաջացած խցանումները մեղմելու համար։

Մառնեուլի քաղաքում «Իռլանի» ՍՊԸ-ն 1 մլն 878 հազար 333 լարիով իրականացնում է Դուրմիշխան Մաղալաշվիլիի  անվան կամրջի վերականգնման աշխատանքները։ Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականի մայիսի 5-ին պայմանագիր է կնքել ընկերության հետ, ըստ որի՝ աշխատանքների ավարտի վերջնաժամկետ է սահմանվել 150 օրացուցային օր՝ մոտավորապես 5 ամիս։ Հոկտեմբերի 12-ին քաղաքապետարանի և «Իռլան» ՍՊԸ-ի միջև մայիսի 5-ին կնքված պայմանագրում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն ընկերությանը վերջնաժամկետ է տրվել դեկտեմբերի 25-ն ավարտելու աշխատանքները։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա   Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები