Նախատեսվում է Օփրեթիում 350 027 լարիով ջրամատակարարման համակարգ կառուցել

Նախատեսվում է խմելու ջրի նոր համակարգ կազմակերպել Մառնեուլիի մունիցիպալիտետի Օփրեթի գյուղում։

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը 350 027 լարիի մրցույթ է հայտարարել Օփրեթ գյուղում ջրամատակարարման համակարգի կազմակերպման աշխատանքների իրականացման համար։

«Ծրագրի նպատակն է կազմակերպել խմելու ջրի նոր ջրհոր և ջուրը  հասցնել  ջրամբար, ինչպես նաև ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն ջրաչափական հանգույցները։
Ծրագրի շրջանակներում կկազմակերպվի խմելու ջրի նոր հոր՝ 180 մետր խորությամբ։ Հորատանցքը կհորատվի 315 մմ հորատանցքով և կտեղադրվի մետաղական խողովակ։ Ջրհորի խողովակի շուրջը կտեղավորվեն կոտորակային մանրախիճով զտիչներ: Հորատումից հետո ջրհորը ողողվելու է և փորձնական պոմպացում է կատարվելու, ըստ որի՝ հետագայում կընտրվի հորատանցքի պոմպը
»։ -նշված է  Օփրեթի ջրամատակարարման համակարգի կազմակերպման նախագծում։ 

Օփրեթ գյուղի ջրամատակարարման համակարգի կազմակերպման համար հատկացված գումարն ամբողջությամբ կծախսվի Մառնեուլիի մունիցիպալիտետի բյուջեից։

Մրցույթին մասնակցող ընկերությունները մրցութային առաջարկներ կարող են ներկայացնել փետրվարի 11-ից 16-ն ընկած ժամանակահատվածում։ Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է աշխատանքները կատարել պայմանագրի կնքումից հետո 150 օրվա ընթացքում։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები