Գյուղի աջակցության ծրագրի համար գաղափարներ հնարավոր է ներկայացնել նաև քաղաքապետարան
Քաղաքապետարան կարող են ներկայացվել նաեւ գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվելիք նախագծային գաղափարները։

Տեղական ինքնակառավարումը հրապարակում է հատուկ ձևաթուղթ, որը քաղաքացիները կարող են ներկայացնել քաղաքապետարաններ, վարչական միավորներ քաղաքապետի  ներկայացուցիչներին  և քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեով ՝ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it :

Քաղաքապետարանի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ նախագծերի առաջարկները հնարավոր կլինի ստանալ մինչև փետրվարի 12-ը։

Փետրվարի 12-ից 26-ը գյուղերի աջակցության ծրագրի շրջանակներում Մառնեուլիի մունիցիպալիտետի վարչական միավորներում տեղի կունենան հանդիպումներ/խորհրդակցություններ։ Գյուղի աջակցության ծրագրի համար 2024 թվականին Վրաստանի շրջաններում իրականացվելիք ծրագրերի ֆոնդից հատկացվել է 1  232 000 լարի։Գումարը բաշխվել է գյուղերի միջև՝ ըստ բնակչության թվի։ Գյուղի համար նվազագույն գումարը 10000 է, իսկ առավելագույնը 20000 լարի։

Գյուղերի աջակցության ծրագրի շրջանակներում տեղի բնակչության որոշմամբ տարբեր գյուղերում հնարավոր կլինի իրականացնել հետևյալ ծրագրերը ՝ 
  • խմելու ջրի համակարգեր (ներառյալ` ջրատարներ, գլխամասային կառույցներ, մաքրման օբյեկտներ, հորեր և այլն),
  • ոռոգման համակարգեր,
  • ջրահեռացման համակարգեր,
  • ամբարտակային աշխատանքներ,
  • ճանապարհներ և ճամփեզրի սպասասրահներ, ինչպես նաև մայթեր և այլ ճանապարհային ենթակառուցվածքներ,
  • կամուրջներ, ցանցեր, հետիոտնային կամուրջներ, անցումներ,
  • ցերեկային լուսավորություն,
  • դպրոցներին հարակից տարածքների բարեկարգում,
  • նախադպրոցական հաստատություններ և համապատասխան գույքագրում,
  • ամբուլատոր շենքեր,
  • գերեզմանատների ցանկապատում և բարեկարգում,
  • սպորտային ենթակառուցվածքներ, խաղադաշտերի գույքագրում,
  • հրապարակներ, այդ թվում՝ մանկական հրապարակներ՝ համապատասխան գույքագրմամբ, ինչպես նաև հանգստի վայրեր և սանհանգույցներ՝ համապատասխան գույքագրմամբ,
  • ջրաղացների և համապատասխան գույքագրման վերականգնում,
  • մինի ՀԷԿ-երի համապատասխան վերականգնում,
  • ըստ աշխարհագրական օբյեկտների անվանումների և հասցեների՝ համապատասխան ցուցանակների, ինչպես նաև՝ զբոսաշրջային վայրեր մատնանշող ցուցանակների տեղադրում:

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები