Մարտի 21-ին՝ Նովրուզ Բայրամի տոնի կապակցությամբ, այն դպրոցները,
որոնք ցանկանում են արձակուրդ ունենալ, պետք է դիմեն ռեսուրս
կենտրոն։
Ինչպես մեզ հետ զրույցում պարզաբանեց Մառնեուլիի ռեսուրսային կենտրոնի
ղեկավարի պաշտոնակատար Ալի Գախրամանովը, արձակուրդները հասանելի
կլինեն ուսումնական հաստատություններին դիմումի հիման վրա։
«
Նովրուզ Բայրամի տոնի հետ կապված՝ դպրոցն ինքը կարող է
գրավոր դիմել մեզ։ Ըստ այդմ, մենք խնդրանքով կդիմենք
նախարարություն, և նրանք սովորականի պես կհանգստանան։ Այլ օրվա հաշվին
ստիպված չեք լինի վերականգնվել։ Մենք նման պրակտիկա ունեինք անցյալ
տարի, և մեզ հետ կապվեցին նաև այն ժամանակ»,- ասաց Ալի
Գախրամանովը։
Նովրուզ Բայրամը նշվում է մարտի 21-ին։ «Նովրուզ»-ը պարսկերեն բառ է։
Դրա մի մասը նշանակում է «Նով»՝ նոր, իսկ մյուսը՝ «Ռուզ» նշանակում է
այսօր։ Նովրուզ Բայրամը նշում է գարնան գալուստը, իսկ որոշ
երկրներում՝ Նոր տարին։
2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Նովրուզը ճանաչել է որպես
միջազգային օր։ 2009 թվականի սեպտեմբերի 28-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի
գագաթնաժողովում Նովրուզը պաշտոնապես ներառվել է մարդկության ոչ
նյութական մշակութային ժառանգության ցանկում։ 2010 թվականին Նովրուզ
Բայրամը Վրաստանում հայտարարվեց որպես պետական տոն։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան