Նովրուզ Բայրամի խարույկը վառելու համար քաղաքապետարանը կվճարի 3200 լարի
Նովրուզ Բայրամի ավանդական խարույկը վառելու համար Մառնեուլիի քաղաքապետարանը կվճարի 3200 լարի։

Խարույկի վառումը կապահովի Նովրուզ Բայրամի միջոցառման կազմակերպման մրցույթում հաղթած ընկերությունը։ Ըստ ծախսերի հաշվառման փաստաթղթերի՝ 1200 լարին կարժենա 0,4 խ․  մետր վառելափայտ, և 2000 լարի վեց բամբուկե ջահեր՝ խարույկի լուցկիների համար՝ վառելիքի հատուկ տարայով և ջահի համար վառելիքի հեղուկով։

Մարտի 21-ին Մառնեուլիում Նովրուզ Բայրամի տոնը կնշվի  125 000 լարիով։ Տոնին կներկայացվեն խոհարարական վարպետության դասեր, սպորտային միջոցառումներ, թատերական ներկայացումներ և այլն։

«Նովրուզ»-ը պարսկերեն բառ է։ Դրա մի մասը նշանակում է «Նով»՝ նոր, իսկ մյուսը՝ «Ռուզ» նշանակում է այսօր։ Նովրուզ Բայրամը նշում է գարնան գալուստը, իսկ որոշ երկրներում՝ Նոր տարին։ Տոնական սեղանին հատուկ ուշադրություն է դարձվում՝ հատուկ այս օրվա համար պատրաստվում են երեք տեսակի քաղցրավենիք ՝ «Շագարբուրա», «Գողալի» և «Փախլավա»։ Կարմիր ներկում են նաև ձվերը, որոնք դասավորում են ջեջիլում։

Լուսանկար՝ քաղաքապետարանի արխիվ

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա   Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები