Ավարտվել է Մառնեուլիի կենտրոնական մարզադաշտի շինարարությունը

Մառնեուլի քաղաքի կենտրոնական մարզադաշտի շինարարական աշխատանքներն ավարտվել են։

«Ռադիո Մառնեուլի»-ին  շինարարության ավարտի հետ կապված տեղեկությունը հաստատել է Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամը։ Այս փուլում հայտնի չէ, թե երբ տեղի կունենա Մառնեուլիի կենտրոնական մարզադաշտի բացման միջոցառումը։

Մառնեուլիի մունիցիպալիտետի կենտրոնական մարզադաշտի կառուցման աշխատանքները սկսվել են 8 տարի առաջ։ 2016 թվականին Մառնեուլիի քաղաքապետարանը ձեռք է բերել քաղաքի կենտրոնում մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ նախագծային ծախսերի հաշվառման փաստաթղթերը:

Մառնեուլիի կենտրոնական մարզադաշտի շինարարությունը ֆինանսավորել է Վրաստանի կառավարությունը։ Ծրագիրն իրականացրել է Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, որի արժեքը կազմում է 8 100 000 լարի։

ՖԻՖԱ-ի երկրորդ կարգի մարզադաշտը նախատեսված է 2000 երկրպագուների համար: Մարզադաշտի համալիրում կազմակերպվել են հանդերձարաններ, սանհանգույցներ, արագ սննդի կետեր և այլ կոմունալ սենյակներ։ Տեղադրվել են նաև մարզադաշտի լուսային, ձայնային և հրդեհային համակարգեր, կազմակերպվել են հատուկ տարածքներ հեռուստառեպորտաժների համար։

Նշենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանը մարզադաշտի նախագծային և ծախսերի հաշվառման փաստաթղթերը պատրաստել է դեռ 2016 թվականին, որի համար ծախսվել է 150,000 լարի, սակայն նշված փաստաթղթերը թարմացման կարիք են ունեցել, քանի որ «Շենքերի անվտանգության կանոնների» նոր տեխնիկական կանոնակարգը սահմանել է։ Վրաստանի կառավարության կողմից ուժի մեջ է մտել 2017  թվականին։  2019 թվականին կեղծվել են նախագծային և ծախսերի հաշվառման փաստաթղթերը, որից հետո հայտարարվել է աշխատանքների առաջին մրցույթը, որը ձախողվել է հենց փոփոխված/ուղղված նախագծային և ծախսերի հաշվառման փաստաթղթերի պատճառով։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები