2024 թվականից մինչ օրս Մառնեուլիի մունիցիպալիտետում հայտնաբերվել
է կենդանիների կողմից մարդու խայթոցի 536 դեպք։
Ինչպես Մառնեուլիի հանրային առողջության կենտրոնում «Ռադիո
Մառնեուլի»-ին ասացին, վիճակագրությունն արտացոլում է նոր տարվա
սկզբից մինչև հունիսի 13-ը ընկած տվյալները։
Կենտրոնում մեզ պարզաբանեցին, որ 536 դեպքից երկուսը օձի խայթոց է
եղել, մնացածը շան, կատվի, առնետի և այլ կենդանիների։ Այս
ընթացքում կատաղության վարակի դեպքեր
չեն գրանցվել։
Հանրային առողջապահական ծառայությունը պնդում է, որ Մառնեուլիում
գործում են հակակատաղության բաժանմունքներ։ Նրանցից մեկը գտնվում
է Ջեո Հոսպիտալ-ում, մեկը՝ Ավերսիում, մեկը՝ Մառնեուլիի հին
հիվանդանոցի շենքում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան