Ուժեղ քամու հետևանքով Մառնեուլիի գյուղերում ծառեր են տապալվել, էլեկտրաէներգիայի լարեր են վնասվել
Երեկ՝ հունիսի 20-ին, Մառնեուլիի մունիցիպալիտետում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, մի քանի ճանապարհներ վնասվել։ Ռադիո «Մառնեուլի»-ին Մառնեուլիի քաղաքապետարանում հայտնել են, որ քաղաքապետարանի ծառայությունները երեկ մաքրել են ճանապարհներին տապալված ծառերը։

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ մաքրման աշխատանքները դեռ շարունակվում են։ Քաղաքապետարանից պարզաբանում են, որ վնասների գնահատման հանձնաժողովի խմբերը գնացել
են գյուղեր և տեղում ուսումնասիրում են իրավիճակը։

Քաղաքապետարանը չի կարող հստակեցնել, թե քանի գյուղում են ծառեր ընկել։

Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից Ռադիո «Մառնեուլին» հայտնել են, որ ուժեղ քամու հետևանքով Մառնեուլիում տուժածներ չկան, ճանապարհների մաքրման աշխատանքներում ներգրավված է նաև իրենց ծառայությունը։

Ուժեղ քամու պատճառով վնասվել են էլեկտրահաղորդման գծերը։ Ռադիո «Մառնեուլի»-ին «Էներգո-Պրո Ջորջիա»-ից հայտնել են, որ գծերը վնասվել են մի քանի տեղամասերում, ինչի պատճառով Մառնեուլիի որոշ գյուղեր էլեկտրականություն չի մատակարարվել։ Էլեկտրագծերի վնասման պատճառով ջրամատակարարումը սահմանափակված է նաև Մառնեուլիի  քաղաքում և Սայմերլոյում,  քանի որ խմելու ջրի պոմպակայանները չեն աշխատում։
"Ռադիո   Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա   Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google