"Հողը ճաքել է, բերքը այրվում է"- Խցանված ջրանցքի պատճառով Կարմիր գյուղի բնակիչները չեն կարողացել ջրել իրենց բերքը
Մառնեուլիի մունիցիպալիտետի Կարմիր գյուղի բնակիչներն ասում են, որ մոտ երեք ամիս է՝ ոռոգման ջուր չունեն։ Այստեղ շատ տեղացիների ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսությունից ստացվող եկամուտն է։



Բրոկոլին, ծաղկակաղամբը, լոլիկը, լոբին ու բուլղարականը չորացել են ջրի բացակայության պատճառով, որոշները սածիլ են վաճառել՝ լուծում գտնելու համար։ Վանիկ Խաչատուրյանը ստիպված է եղել վաճառել սածիլը՝ 1 ​​սածիլը 10  կոպեկով։ Սա այն
ֆոնին, երբ պատրաստի բրոկկոլիի մեկ գլուխը պետք է արժենա առնվազն 2-3 լարի։ 


უწყლოობის გამო გადათხრილი ყვავილოვანი კომბოსტო

Կարմիրգյուղի բնակիչները նշում են, որ ոռոգման ջրանցքը մաքրման կարիք ունի, սակայն խնդրին առանց արդյունքի լուծելու խոստումներ են տալիս։


«Մենք  գրեթե ամեն ինչ ցանում ենք  ՝  լոբի, կաղամբ, լոլիկ։  Մեր հիմնական խնդիրը ջրանցքների  մաքրումն է։ 200-300 մետրը  մաքրելու է։  Քանի անգամ ենք դիմել քաղաքապետի ներկայացուցչին,  այսօր, վաղը, այսօր, վաղը և մինչ այժմ չի մաքրվել։ Ամեն ինչ այրված է։ Այստեղ՝ գյուղում, շատ բերք է փչացել։ Հեկտարներով բրոկոլի ու ծաղկակաղամբ ունեին ու ջուր չունենալու պատճառով այրվեց»: - ասել է Վանիկ Խաչատրյանը

«Երեք տարի է այս ջրանցքին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, ոչ ոք չի աշխատում, գյուղը տեր չունի, որ ասի՝ եկեք այս ջրանցքը պահեք, որ մարդիկ ջուր ունենան։ Արդյունքում ջուր չունենք, լոլիկ, բուլղարական, լոբի վառվել է, ոչինչ չունենք։ Գյուղում երեք ամիս ջուր չկա, մեր ապրանքն էլ չենք կարողանում ջրել։ Այսօր ջուրը կգա, վաղը կգա, մեզ այդպես են ասում։ Հետո մեզ ասացին, որ էքսկավատոր չկա։ Եթե ​​գիշերը ջուրը մտնում է ջրանցք, չի կարող հասնել մեր գյուղ, այն խցանված է, մաքրման կարիք ունի։ Այս ջրանցքը  ստեղծվել է մեր փողերով, 90-ականներին։ Փող ենք հավաքել, մինչ այդ ջուրն այստեղ գալիս էր Դաշտափ գյուղից ու դժվար էր։ Ջրանցք ենք սարքել, որ հեշտացնենք ոռոգելն ու սա՞ է  հեշտը»,- ասել էԳևորգյան Սերգեյը։


«Քանի տարի է հող եմ մշակում, տնկում, խնամում, հիմա տնկել եմ ու ամեն ինչ այրվեց։ Ինչու՞ այն պետք է փչանա ջրի պատճառով: Խոսք եմ տալիս, ծերերին կհավաքեմ ու կգնանք քաղաք»,- ասում է Վլադիմիր Սարգսյանը։


Կարմիր գյուղը  սպասարկվում է  Վրաստանի մելիորացիայի կողմից։ "Ռադիո Մառնեուլի"-ն կապ է հաստատել Քվեմո Քարթլիի շրջանի Խրամի-Դեբեդայի ղեկավար Թոռնիկե  Գոգլիձեի հետ։ Ինչպես նա նշեց մեզ հետ զրույցում, Կարմիրգյուղում ջրի սահմանափակման պատճառ է դարձել տարերային աղետը։  Բնակիչներին խոստանում են, որ բարեկարգումը մինչև շաբաթվա վերջ կմաքրի ջրանցքը և կվերականգնի ջրամատակարարումը։

«Երեք ամիսը ճիշտ չէ։ Մի անգամ մաքրել ենք այդ ջրանցքը, բայց գիտեք, որ գարնանն այնքան բնական աղետներ եղան Մառնեուլիում, նորից վարարեց։ Հատկապես մայիսից հետո պետք էր մաքրել ու գիտեք ինչ վիճակ էր։ Մեր ընկերությունը կանի անհրաժեշտ ամեն ինչ։ Մինչեւ այս շաբաթվա վերջ մենք այն կմաքրենք։ Մառնեուլիում երեք ամիս առանց ջրի անհնար է պատկերացնել, այո, օբյեկտիվ պատճառներով որոշակի ժամանակահատված կա, բայց մինչև շաբաթվա վերջ կմաքրենք։ 

Մառնեուլիում տեղի ունեցած աղետը ավերել է քաղաքապետարանի ողջ տարածքում գտնվող 13 ոռոգման ջրանցքների հիմնական կառույցը։ Որոշ տարածքներում վերականգնողական աշխատանքները դեռ շարունակվում են։


"Ռադիո  Մառնեուլի"

Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google