Սաիմերլոյի մանկապարտեզի տնօրենի պաշտոնը թափուր է

Մառնեուլիի մունիցիպալիտետի Սաիմերլո գյուղի մանկապարտեզում, հավանաբար, մեկ ամսից նոր տնօրեն կնշանակվի։

Ինչպես նշում է Մառնեուլիի մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը, ուսումնական հաստատության ղեկավարի ընտրությունը կապված է որոշակի ընթացակարգերի հետ ՝ ներառյալ թեկնածուների որոնումը և նրանց ընտրությունը:

«Առայժմ պարտականությունները կատարում է բուժքույրը։ Նշանակումն այդքան հանկարծակի չի լինում։ Պետք է թեկնածուներ ընտրենք, խոսենք նրանց հետ։ Չեմ կարող ասել, թե որքան ժամանակ կպահանջվի, բայց դա կարող է տեւել մեկ ամիս»,- ասում է Զաուր Քարամովը։

Ազա Խարշիլաձեն 26 տարի ղեկավարել է Սաիմերլոյի մանկապարտեզը։

Հոկտեմբերի 10-ին «Մառնեուլի» ռադիոն տեղեկացավ, որ Սաիմերլո գյուղի մանկապարտեզի ղեկավար Ազա Խարշիլաձեն ազատվել է աշխատանքից։ Զաուր Քարամովի խոսքով՝ աշխատանքից ազատվելու պատճառը կառավարման գործընթացներում թույլ տված սխալներն են։ Վերջին պատճառը կապված է մի քանի օր առաջ խմելու ջրի բացակայության պատճառով մանկապարտեզը մեկ օրով փակելու հետ։

«Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում Ազա Խարշիլաձեն հայտարարում է, որ մանկապարտեզների միության փաստարկն իր պաշտոնանկության վերաբերյալ անարդարացի է։ Ասում է՝ մանկապարտեզում խմելու ջրի խնդիրն իր մեղքով չի առաջացել։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google