2023 թվականին տարածաշրջանային հիմնադրամը Մառնեուլիում կիրականացնի չորս նախագիծ

Մառնեուլիի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը հաստատել է 2023 թվականին պետական ​​բյուջեով ֆինանսավորվող Մառնեուլիում իրականացվելիք ծրագրերը։

Հարցի խոսնակ Ադիլ Ալիևը ավագանու նիստում ասել է, որ դեկտեմբերի 9-ին ներկայացվել է Վրաստանի շրջաններում իրականացվելիք նախագծերի ֆոնդից նախագծերի ցանկը։

«Մեզ խնդրում են հաստատել Մառնեուլիի սակրեբուլոյի Վրաստանի պետական ​​բյուջեով հետեւյալ նախագծերի իրականացման համար։ Այդ ծրագրերն են՝ Մառնեուլի քաղաքի Աղմաշենեբելի փողոցի վերականգնում, Չանախչի գյուղի ջրային համակարգի կազմակերպում, Բայդարի գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատում և Մոլաօղլի գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատում։ Խնդրում եմ հաստատել այս նախագծերը, որպեսզի դրանք ֆինանսավորվեն տարածաշրջանային հիմնադրամի կողմից»- ասել է Ադիլ Ալիեւը։

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Մառնեուլիի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի նիստը։ Պատգամավորները դրական որոշում են կայացրել նիստում քննարկվելիք բոլոր հարցերի վերաբերյալ։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google