Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականին ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման համար կծախսի 4 597 100 լարի
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը 2023 թվականին
ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման համար կծախսի 4 597 100
լարի։
Մառնեուլիի 2023 թվականի բյուջեի համաձայն՝ քաղաքապետարանի տարածքում
տեղական նշանակության ճանապարհի մակերեսն այսօրվա դրությամբ կազմում է
540 քառակուսի կիլոմետր, և միայն 55%-ն է համապատասխանում
ճանապարհային չափանիշներին։
«Քաղաքապետարանը նախատեսում է առաջիկա 3-4 տարում կառուցել և
վերականգնել ճանապարհների ընդհանուր ծավալի 20 տոկոսը։ Ուշադրություն
է դարձվում նաև վերականգնված ճանապարհների պահպանմանը, որը ներառում է
փոսային վերանորոգում, ձմռանը աղով, ինչպես նաև ճանապարհների
գծանշում, լուսացույցների տեղադրում և արագությունը սահմանափակող
արգելապատնեշների կազմակերպում,- Նշված է ճանապարհային
ենթակառուցվածքների զարգացման ծրագրում։
Ընթացիկ ճանապարհների սպասարկման և ճանապարհների կառուցման ու
վերականգնման ենթածրագրերին հատկացվել է 4 597 100 լարի։
Ընթացիկ ճանապարհների սպասարկման ենթածրագրի համար նախատեսված է 650
000 լարի։
«Ենթածրագրի նպատակն է պահպանել քաղաքապետարանի վերականգնված
ճանապարհների որակը, համայնքում ներկայումս մասամբ վնասված է տեղական
նշանակության ասֆալտապատ ճանապարհը, ծրագրի նպատակն է իրականացնել
վնասված ճանապարհի փոսային վերանորոգում, ինչպես նաև տարվա
ընթացքում վնասվելու դեպքում՝ ներկով գծանշել ճանապարհի երթևեկելի
հատվածը, իսկ հողը շարել շարժիչի գրեյդերով, ճաքերը լցնելով a/b
խառնուրդով, ցանկության դեպքում՝ դասավորելով արագությունը
սահմանափակող արգելապատնեշներ և ճանապարհային նշաններ,
անհրաժեշտությունից ելնելով»,- նշված է ենթածրագրի
նկարագրության մեջ։
2023 թվականին Մառնեուլիի քաղաքապետարանը ճանապարհների շինարարության
և վերականգնման ենթածրագրի համար կծախսի 3,947,100 լարի։ Նշված
գումարով նախատեսվում է Մառնեուլի քաղաքի Ռուսթավելի փողոցի
լայնածավալ շինարարություն-վերականգնումը։
«Քաղաքապետարանի տարածքում այսօրվա դրությամբ մասամբ վնասված
է տեղական նշանակության ճանապարհահատվածը, ծրագրի նպատակն է
աստիճանաբար իրականացնել ճանապարհների ամբողջական վերականգնումը, իսկ
ծրագրի շրջանակներում՝ անհրաժեշտ նախագծերի գնումը առաջիկա
տարիներին վերականգնման համար և կիրականացվի վերականգնված ծրագրերի
վերահսկում»,- նշված է ճանապարհաշինության և վերականգնման
ենթածրագրում։
Նույն ենթածրագրում ներառված է Մառնեուլիի քաղաքապետարանին Վրաստանի
շրջաններում իրականացվելիք ծրագրերի ֆոնդից հատկացված միջոցների
համաֆինանսավորումը։ Հիմնադրամը 2023 թվականին Մառնեուլիում
կիրականացնի չորս ծրագիր։
Մենք առաջարկում ենք Մառնեուլիում իրականացվելիք ծրագրերի ցանկը
Տարածաշրջանային ծրագրի հիմնադրամի կողմից և քաղաքապետարանի կողմից
համաֆինանսավորման մասնաբաժինը:
Մառնեուլի քաղաքի Ռուսթավելի փողոցում գտնվող Դուրմիշխան
Մաղալաշվիլիի անվան կամրջի վերականգնում - Մառնեուլիի
քաղաքապետարանի համաֆինանսավորում 94692 լարի;
Բայդար գյուղի ներքին ճանապարհների վերականգնում - Մառնեուլիի
քաղաքապետարանի համաֆինանսավորում 18003 լարի;
Մոլաօղլի գյուղի ճանապարհի ասֆալտապատում - Մառնեուլիի քաղաքապետարանի
համաֆինանսավորում 15088 լարի;
Մառնեուլի քաղաքի Աղմաշենեբելի փողոցի վերականգնում - Մառնեուլի
քաղաքապետարանի համաֆինանսավորում 57755 լարի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան