Երկու գյուղում կամուրջ ու ոռոգման համակարգ կառուցելու փոխարեն պահանջում են ասֆալտապատել ճանապարհները. Մառնեուլի միաբանություն.
Այսօր՝ ապրիլի 4-ին, տեղի է ունեցել Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդի նիստը։ Նիստում քննարկման է դրվել 8 հարց, որոնցից 8-ն էլ արժանացել է քաղաքապետարանի աջակցությունը։

«Այսօր քննարկված հարցերի ցանկում էր Մառնեուլիի քաղաքապետարանի ընթացիկ տարվա բյուջեում ներդրվելիք փոփոխությունների նախագիծը։ Նաեւ Վրաստանի տարածաշրջանային հիմնադրամից ֆինանսավորվելիք նախագծերի հաստատում, ինչպես նաեւ գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվելիք երկու նախագծերի հաստատում։ Նաեւ՝ շինարարության զարգացման ծրագրի
հաստատումը եւ քաղաքապետարանում հաստիքացուցակում փոփոխություն կատարելու հարցը։ Ինչպես պարզաբանեց վարչական ծառայության պետը, մշակույթի ծառայությանն ավելանում է մեկ աշխատակից՝  կախված ծանրաբեռնվածությունից՝ կախված նրա գործառույթներից։ Քննարկվել են նաև սոցիալական հարցեր։ Սրանք այն հարցերն են, որոնք քննարկել է Մառնեուլիի քաղաքապետարանի խորհուրդը, եւ ձայների մեծամասնությամբ դրական որոշում է կայացվել
», - ասել է Մառնեուլիի քաղաքային խորհրդի վարչական ծառայության ղեկավար Նինո Բերիձեն։

Այսօրվա վեհաժողովում պատգամավորները հաստատել են Մառնեուլիի մունիցիպալիտետում Վրաստանի շրջաններում իրականացվելիք նախագծերի ֆոնդից ֆինանսավորվելիք նախագծերի ցանկը։

«Դրանք են Մառնեուլիի մունիցիպալիտետի Դիոկնիսի գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատումը, Մառնեուլիի մունիցիպալիտետի Խոջորնի գյուղի ներքին ճանապարհների վերականգնումը, Աղքյորփի գյուղի ներքին ճանապարհների, Քութլիարի գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատումը և Լեժբադին գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատումը։ Խնդրում ենք ձեր հավանությունը, որպեսզի կարողանանք հետագայում իրականացնել այս նախագծերը»,- ասաց հարցի խոսնակ Ադիլ Ալիևը։

Խորհրդի անդամ Ադիլ Ալիևը խոսեց նաև երկրորդ խնդրի մասին, որը վերաբերում էր գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում երկու գյուղում ընտրված նախագծի փոփոխությանը։

«Նամակով խնդրում են 2023 թվականի գյուղերի աջակցության ծրագրի շրջանակներում փոխել եւ հաստատել երկու նախագիծ։ Դրանք են՝ Դիդի Բեգլիար գյուղում ոռոգման ջրանցքի կամրջի փոխարեն ճանապարհի կառուցումը և Վերխվիանի գյուղում ջրային համակարգի փոխարեն ճանապարհի կառուցումը։ Ես խնդրում եմ ձեր աջակցությունն ու հաստատումը։ Վարչակազմը դա ուզեց, անցյալ տարի այլ ցանկություն ունեին, հիմա էլ մեզ խնդրում են փոխել՝ կամրջի փոխարեն ներքին ճանապարհներ կառուցել, ոռոգման ջրի համակարգ կառուցելու փոխարեն՝ ներքին ճանապարհ կառուցել, - ասել է Ադիլ Ալիեւը;

Ապրիլի 4-ին կայացած  Սակեբուլոյի նիստում պատգամավորները կողմ են արտահայտվել նաև Մառնեուլիի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության հաստիքացուցակի ավելացմանը և նույն վարչության պայմանագրային աշխատողների թվի ավելացմանը։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝ Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები