2022 թվականին Քվեմո Քարթլիում 5 ֆեմիցիդի դեպք է գրանցվել և 7 հաշմանդամի նկատմամբ բռնության դեպք. Դատախազություն
Վրաստանի դատախազությունը ֆեմիցիդների դեմ արշավի շրջանակներում Մառնեուլիում տեղեկատվական հանդիպում է անցկացրել հաշմանդամների հետ։ «Ռադիո Մառնեուլի»-ին   տված հարցազրույցում Վրաստանի գլխավոր դատախազության մարդու իրավունքների պաշտպանության վարչության դատախազ Թամար Զակուտաշվիլին ասել է, որ դատախազությունը տեղեկատվական հանդիպումներ է անցկացնում Վրաստանի ողջ տարածքում՝ բարձրացնելու բնակչության իրազեկվածությունը կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության մասին։

«Այսօր դատախազները Մառնեուլի քաղաքում հանդիպեցին հաշմանդամների հետ, նրանց հետ խոսեցինք կանանց դեմ հանցագործությունների և ընտանեկան բռնության առանձնահատկությունների, այդ հանցագործությունների պատճառների և, իհարկե, պայքարին հասարակության ներգրավվածության բացակայության մասին։ Այս հանցագործությունների դեմ մենք շարունակում ենք քարոզարշավը և հանդիպում տարբեր քաղաքների բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում խոսեցինք նաև հաշմանդամություն ունեցող անձանց հետ Վրաստանի դատախազության կողմից ներդրված նորամուծությունների մասին՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, հաշվի են առնվել վարույթի բոլոր փուլերում և բավարարվել դրանց կարիքները»,- ասել է Թամար Զակուտաշվիլին։

Հանդիպման ընթացքում դատախազության ներկայացուցիչները խոսել են նաև ֆեմիցիդների վիճակագրության մասին։ 2017 թվականից մինչև 2022 թվականը Քվեմո Քարթլիում գրանցվել է կանանց սպանության 24 դեպք։ Անցյալ տարի՝ 2022 թվականին, Քվեմո Քարթլիում 5 կին է սպանվել միայն այն պատճառով, որ նրանք կին էին։


«Ռադիո Մառնեուլի»-ի  հետ զրույցում դատախազն ասաց, որ դատախազությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար ունի գործողությունների ծրագիր, և գործողությունների ծրագրի շրջանակներում ամեն տարի քայլեր են ձեռնարկվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը քրեական արդարադատության գործընթացում հնարավորինս պարզեցնելու ուղղությամբ ՝  որքան հնարավոր է։

«Վրաստանի դատախազությունը ներկայացրել է ուղեցույցներ, որոնք ուղղորդում են դատախազներին, և ուղեցույցները նկարագրում են բոլոր քայլերը, թե ինչպես պետք է գործի դատախազը քրեական գործով հաշմանդամություն ունեցող անձի հայտնվելու դեպքում, որպեսզի գործընթացը հարմարեցվի»,- ասել է  Թամար Զակուտաշվիլին։

2022 թվականին Վրաստանում քրեական գործերի զոհ է դարձել 111 հաշմանդամություն ունեցող անձ։

Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ բռնության վիճակագրությունն ըստ մարզերի ՝ 

Թբիլիսի՝ բռնության 25 դեպք
Կախեթի  ՝  բռնության 20 դեպք
Արեւմտյան Վրաստան՝ բռնության 19 դեպք
Աջարիա՝ բռնության 14 դեպք
Շիդա Քարթլի՝ բռնության 11 դեպք
Սամցխե-Ջավախք՝ բռնության 9 դեպք
Քվեմո Քարթլի՝ բռնության 7 դեպք
Սամեգրելո-Զեմո Սվանեթի ՝ բռնության 6 դեպք

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google