Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը ներքին
ճանապարհներ կկառուցի Սադախլո գյուղի երկու հատվածում։
Մառնեուլիի քաղաքապետարանը 526 863 լարիի մրցույթ է հայտարարել
Սադախլոյի ներքին ճանապարհների վերականգնման համար։
Սադլոյի ներքին ճանապարհների կառուցման համար նախատեսված գումարն
ամբողջությամբ հատկացվում է Մառնեուլիի քաղաքապետարանի բյուջեից։
«
Մատակարարը պարտավոր է աշխատանքները կատարել Վրաստանի
օրենսդրությամբ սահմանված համապատասխան շինարարական և բնապահպանական
նորմերին և կանոններին համապատասխան՝ նախագծային և ծախսային հաշվառման
փաստաթղթերին համապատասխան։ Կատարված աշխատանքների որակի երաշխիքային
ժամկետը 3 (երեք) տարի է վերջնական ընդունման-հանձնման ակտի
ստորագրումից հետո: - նշված է Սադախլոյի ներքին
ճանապարհների հայտարարված մրցույթում։
Աշխատանքների կատարման մրցույթը տեղական ինքնակառավարումը հայտարարել
է մարտի 30-ին։ Դրան մասնակցել ցանկացող ընկերությունները մրցութային
առաջարկներ կարող են ներկայացնել ապրիլի 15-ից 20-ն ընկած
ժամանակահատվածում։ Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը
պարտավորվելու է իրեն հանձնարարված աշխատանքները կատարել պայմանագիրը
կնքելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան