Մառնեուլիի քաղաքապետի անշարժ գույքը երեք տարի է չի փոխվում․ Հայտարարագիր
Վերջին երեք տարիների ընթացքում Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովի ունեցվածքի հայտարարագրում փոփոխություններ են կատարվել միայն աշխատավարձի սյունակում։ Ըստ գույքի հայտարարագրի՝ Օմարովը 2021-2023 թվականներին շարժական կամ անշարժ գույք  ձեռք չի  բերել։

Քաղաքապետը Մառնեուլիի մունիցիպալիտետի Սաբիրքենդի գյուղում ունի 100 993 քմ հողատարածք, որը նա նվեր է ստացել 2016թ.։ Օմարովին է պատկանում նաև Սաբիրքենդի գյուղում գտնվող 2677 քմ հողատարածքը, որը ձեռք է բերվել 2021 թվականին խորհրդի ծանուցման հիման վրա։

2019 թվականին Մառնեուլիի քաղաքապետի կինը՝ Սամիրա Բալաքիշիևան, 50 հազար դոլարով 80,7 քմ բնակարան է գնել Թբիլիսիում։ Բալակիշիևան նաև Մառնեուլիի Ռուսթավելի փողոցում գտնվող 196 քմ կոմերցիոն տարածքի համասեփականատեր է։ Ըստ Քենան Օմարովի գույքի հայտարարագրի՝ նշված տարածքը Բալախիշեւային 2017  թվականին  նվիրել  են։ Դոնորի ինքնությունը հայտարարագրում նշված չէ։

Քենան Օմարովի ունեցվածքի հայտարարագրի համաձայն՝ նա 2022 թվականին որպես աշխատավարձ ստացել է 53 064 լարի, իսկ 2023 թվականին՝ 58 370 լարի։ 2023 թվականին բարձրացել է նաև Քենան Օմարովի կնոջ աշխատավարձը՝ 2022 թվականին Սամիրա Բալախիշիևայի աշխատավարձը «Գեո Հոսփիթլս» ՍՊԸ-ում որպես կրտսեր բժիշկ աշխատելու ժամանակ կազմել է 7211 լարի և 19 լարի, իսկ 2023 թվականին նույն պաշտոնում Բալախիշիևան ստացել է 15,7903 լարի որպես աշխատավարձ։

Մառնեուլիի քաղաքապետը գույքի հայտարարագիրը թարմացրել է 30.03.2024թ.

«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական երազանքի» օրենքին։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google