Մառնեուլիում կենսապահովման նպաստ է ստանում 3745 ընտանիք․ Տարեցտարի ավելանում է նպաստ ստացողների թիվը
Վերջին 10 տարիների համեմատ Մառնեուլիում կենսապահովման նպաստ ստացող ընտանիքների թիվը հասել է ռեկորդային մակարդակի։ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, որը ներառում է 2023 թվականի վիճակագրությունը, Մառնեուլիում ապրուստի միջոց է ստանում 3745 ընտանիք։

Նշենք, որ վերջին 10 տարիների ընթացքում ամեն տարի ավելանում է կենսապահովման նպաստ ստացող ընտանիքների թիվը։

2012թ.՝ 1289 ընտանիք
2013թ․՝ - 1 133 ընտանիք
2014թ․՝ - 1205 ընտանիք
2015թ․՝  - 1 195 ընտանիք
2016թ.՝- 1908 ընտանիք
2017թ․՝  - 2 117 ընտանիք
2018թ․՝  - 2 199 ընտանիք
2019թ․՝  - 2276 ընտանիք
2020թ․՝  - 2900 ընտանիք
2021թ.՝-  3495 ընտանիք
2022թ․՝  - 3690 ընտանիք

2022-ի համեմատ նախորդ տարի աճել է սոցիալական փաթեթներ ստացողների թիվը՝ 2022-ին սոցփաթեթ է ստացել 3320 մարդ, 2023-ին՝ 3452 մարդ։


«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը, ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական երազանքի» օրենքին։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google