Մառնեուլի քաղաքի և հարակից գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման
ցանցի կառուցումը շարունակվում է։
Ներկայումս աշխատանքներ են ընթանում Նոյ Ջորդանիա փողոցում,
Ռուսթավելի փողոցում՝ Մառնեուլիի քաղաքապետարանի հարևանությամբ և այլ
վայրերում։ Մառնեուլիում ջրամատակարարման նոր ցանցի կառուցումը սկսվել
է 2019 թվականին և, ինչպես հայտարարել է Վրաստանի միացյալ
ջրամատակարարման ընկերությունը, կավարտվի մինչև 2024 թվականի
վերջ։
«
Այսօրվա դրությամբ փուլ առ փուլ որոշակի լոտեր ավարտվել են,
աշխատանքներ են տարվում։ Կարելի է ասել, որ առաջընթացը շինարարի
կողմից բավականին գոհացուցիչ է։ Մինչեւ տարեվերջ ակնկալվում է, որ
ծրագիրն ամբողջությամբ կավարտվի, եւ Մառնեուլի քաղաքն ու շրջակա
գյուղերը կունենան շուրջօրյա ջրամատակարարում։ - հայտարարել
է Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության փոխտնօրեն Գուգա
Կակաբաձեն
«Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում Գուգա Կակաբաձեն ասել
է, որ նախագծով նախատեսված աշխատանքները ձգձգվել են մայիսի 26-ին
Մառնեուլիում տեղի ունեցած ուժեղ բնական աղետի պատճառով, սակայն այս
փուլում խնդիրը լուծվել է, և աշխատանքները շարունակվում են սովորական
տեմպերով։
Երկու չինական և թուրքական China Geo-Engineering Corporation (CGC) և
POLAT Yol Yapi Sanayi ve Ticaret Anonim Sirkei ընկերությունները
Մառնեուլիում և մոտակա գյուղերում ջրամատակարարման և ջրահեռացման
համակարգեր են կառուցում: «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում
Միացյալ ջրամատակարարման ընկերության փոխտնօրենն ասաց, որ
ընկերությունների հետ կնքված պայմանագրով իրենք են պատասխանատու նաև
վթարված ճանապարհի սալահատակի կազմակերպման համար։
«
Իհարկե, նախագծով նախատեսվում է վերականգնել, այսպես կոչված,
խրամատները, այսինքն՝ փորված հատվածները, որտեղ ուղղակիորեն
անցկացվում են ջրամատակարարման և ջրահեռացման խողովակները, այս
հատվածի վերականգնումը նախատեսված է պայմանագրով, հետևաբար՝ կախված
անհրաժեշտությունից։ Քաղաքապետարանի հետ խորհրդակցություններ են
անցկացվում այս կամ այն ճանապարհի հետ կապված, և որոշ դեպքերում
կարող է պատահել, որ ամբողջությամբ վերականգնվի նաև վնասված
ծածկը»։ - ասել է Գուգա Կակաբաձեն
Գուգա Կակաբաձեն խոսել է նաև նախագծի իրագործման ձգձգման պատճառների
մասին։
«
2018 թվականին, երբ առաջին անգամ պայմանագիր է կնքվել
օտարերկրյա ընկերության հետ, պայմանագիրը խզվել է պայմանագրային
պարտավորության խախտման պատճառով, հետևաբար լրացուցիչ ժամկետ է
պահանջվել մնացած աշխատանքների գույքագրումն ապահովելու,
կազմակերպելու համար, իսկ նոր պայմանագրով շինարարական աշխատանքները
սկսվել են արդեն 2022 թվականի վերջից»։ - ասում է
Կակաբաձեն։
Մառնեուլի քաղաքում և գյուղերում ջրամատակարարման և ջրահեռացման
ծրագրի իրականացումը սկսվել է 2019թ. Փորվել են ճանապարհներ,
անցկացվել են խողովակներ, վնասվել են ենթակառուցվածքները, քանդված
ճանապարհների պատճառով վնասվել են հասարակական տրանսպորտը և տեղական
մեքենաները։ Նախագիծը «Աքելիք Գրուպ» ընկերությունը պետք է ավարտեր
մինչև 2021 թվականի մարտը, սակայն ընկերությունը չի կատարել իր
պարտավորությունները, ինչի պատճառով Մառնեուլիում դադարեցվել է 55 940
022 դոլար արժողությամբ ծրագիրը։
Ջրամատակարար ընկերությունը նոր պայմանագիր է կնքել թուրքական եւ
չինական ընկերությունների հետ։ Աշխատանքների շրջանակում կառուցվում են
ջրամատակարարման նոր ցանց, պոմպակայան և ջրամբարներ։ Բացի այդ,
կկազմակերպվի նոր ջրային ցանց և ժամանակակից չափանիշներին
համապատասխան մաքրման կայան։
Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ծրագրի համար կօգտագործվի ավելի
քան 135 մլն լարի։
Ծրագրի արդյունքում Մառնեուլիի բնակչությանը պետք է ապահովվի
շուրջօրյա ջրամատակարարում և ջրային նոր ենթակառուցվածքներ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան