Ո՞ր կարանտինային կանոնների խախտման համար կտուգանի ոստիկանությունը

Մառնեուլիի մունիցիպալիտետի Քութլյար գյուղում ոստիականությունը տուգանել է երեք անձի արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար 3000 լարիով։

Ներքին գործերի նախարարությունում չեն մանրամասնում թե այս փուլում ինչ տեսակի և քանի խախտում է գրանցվել Մառնեուլիում։ Ներկայացնում ենք այն ցանկը, թե որ դեպքում է ոստիկանությունը տուգանում։

Եթե քաղաքացին չի տեղաշարժվում ՝

Սննդամթերքի ձեռքբերման նպատակով

•Դեղորայքի ձեռքբերման նպատակով

•Բշժկին այցելելու նպատակով

•Կենդանիների կեր գնելու նպատակով

•Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նմատակով։


Նման դեպքերում հնարավոր է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը վարչական իրավախախտման համար ֆիզիկական անձին տուգանի 3000 լարիով, իսկ իրավաբանական անձին 15 000 լարիով: Կրկնվելու դեպքում կհանգեցնի յերեք տարի ազատազրկման։ Նաև կառավարության որոշմամբ, 181-րդ հոդվածի համաձայն, արգելվում է հասարակական վայրում 10-ից ավելի անձանց հավաքվելը, արգելվում է սոցիալական միջացառումները, որը կապված է ավելի քան 10 անձի հետ։ Սրանք կարող են լինել հոգեհացեր, հարսանիք և նմանատիպ այլ միջոցառումներ։
Մարտի 29-ի վերջին 24 ժամվա ընթացքում արտակարգ դրության ռեժիմի խախտման փաստով տուգանվել է 125 անձ։ 96 մարդ տուգանվել է հասարակական տարածքում ավելի քան 10 հոգով հավաքվելու համար։ Տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումների խախտման փաստով տուգանվել է 3 իրավաբանական և 8 ֆիզիկական անձ։ Միկրոավտոբուսով միջքաղաքային ուղևորափոխադրումների փաստով տուգանվել է 5 անձ։ Մեկուսացման և կարանտինային ռեժիմի խախտման փաստով տուգանվել է 13 անձ։

Մառնեուլիի և Բոլնիսի համայնքները մարտի 23-ին անցել են խիստ կարանտինային ռեժիմի։ Այս որոշումը կառավարությունն կայաց
րել է այն բանից հետո, երբ մառնեուլցի կնոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել և չի բացահայտվել վարակման աղբյուրը։ Մառնեուլիի և Բոլնիսի համայնքներում գործում են որոշակի սահմանափակումներ։

•ի և Բոլնիսի քաղաքացիները հնարավորություն կունենան իրականացնել գյուղտնտեսական աշխատանքներ։ Սահմանափակվել է Մառնեուլի և Բոլնիսի մունիցիպալիտետների մուտքն ու ելքը: 

•Հասանելի է միայն մթերային խանութներն ու դեղատները , ինչպես նաև այլ ենթակառուցվածքային կարևոր օբյեկտներ։
Սահմանափակ է հասարակական տրանսպորտի երթևեկությունը։

•Բժիշկների կողմից հստակ սահմանված արձանագրության հիման վրա Մառնեուլ


Երկրի մաշտաբով մինևը ապրիլի 21-ը հայտարարված է արտակարգ դրություն։

30․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print ელ. ფოსტა
თეგები: covid-19
FaceBook Twitter Google
დაიცავი დისტანცია