Վրացերենի՝ որպես երկրորդ լեզվի ուսուցիչներին քաղաքապետարանը մոտ ապագայում ճանապարհի գումարը կփոխհատուցի

Մոտ ժամանակներս քաղաքապետարանը ճանապարհի գումարը կվճարի Մառնեուլիի մունիցիպալիտետում աշխատող վրացերենի՝ որպես երկրորդ լեզվի ուսուցիչներին։



ՏԻՄ-ում ասում են, որ ուսուցիչներից ոմանք ուշացել են նոր ուսումնական տարվա նորացված փաստաթղթերը ներկայացնելուց, այդ պատճառով էլ գումարների մուտքագրման գործընթացը ձգձգվել է։ Քաղաքապետարանից հայտնում են, որ մի քանի օրից վճարումը կանեն։

Մառնեուլիի քաղաքային խորհուրդը հաստատել է 140 ուսուցիչների ճանապարհորդության ֆինանսավորման հարցը 2022 թվականի ապրիլի 18-ին։ Քաղաքապետարանը յուրաքանչյուր ուսուցչի ճամփորդությունը ֆինանսավորում է տարեկան 500 լարիով ՝ ամսական 50 լարիով։ 140 ուսուցչի համար քաղաքապետարանը 10 ամսվա համար բյուջեից հատկացնում է 7000 լարի։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები