Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականին կդիմավորի նոր տոնածառ.
Քաղաքապետարանը նախատեսում է ամանորյա-տոնածառ գնել 65600 լարիով։
Այս գումարը մոտ հինգ անգամ ավելի է, քան 2019 թվականին գնված
տոնածառը։ Քաղաքապետարանում Զաուր Դարգալի քաղաքապետի պաշտոնավարման
ավարտին 14400 լարիով գնվել է նոր տոնածառ, որը երեք տարի շարունակ
հանդիսավոր վառվել է քաղաքապետարանի բակում։
2019թ.՝ Նաձեի ծառի հանդիսավոր լուսավորություն
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նոր արհեստական տոնածառի
տեխնիկական բնութագրերը հետևյալն են՝
- Չափսը՝ 15 մետրից ոչ պակաս
- Տրամագիծը՝ 7,5 մետրից ոչ պակաս
- Երկաթե շրջանակով
- Պարզ կանաչ
- Ճյուղերի քանակը՝ 600 հատից ոչ պակաս
- Շրջանակին ամրացվող ճյուղ
Տոնածառի գնման մրցույթը քաղաքապետարանը հայտարարել է նոյեմբերի
18-ին։ Մրցույթին մասնակցել ցանկացողները կկարողանան մասնակցել
նոյեմբերի 26-28-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավորվելու է
ամանորյա գլխավոր ատրիբուտը հանձնել քաղաքապետարանին՝ տեղադրման և
հետագա ապամոնտաժման պայմանով։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան