Մառնեուլիում սկսվել է տոնածառի տեղադրման աշխատանքները

Մառնեուլիում սկսվել է տոնածառի տեղադրման աշխատանքները։

Տեղադրվում է Մառնեուլիի քաղաքապետարանի հարակից տարածքում։ Տեղական ինքնակառավարումը «Ջի Էմ Ջի  Քոնսթրաքշն» ՍՊԸ-ից շտապ 70800 լարիով նոր արհեստական ​​տոնածառ է գնել։

Արհեստական ​​տոնածառի տեխնիկական բնութագրերը հետևյալն են ՝

• Չափս՝ 15 մետրից ոչ պակաս
• Տրամագիծը՝ 7,5 մետրից ոչ պակաս
• Երկաթե շրջանակով
• Պարզ կանաչ
• ճյուղերի քանակը՝ 600 հատից ոչ պակաս
• Շրջանակին ամրացվող ճյուղ


Դեկտեմբերի 20-ին Մառնեուլիում տեղի կունենա Ամանորի տոնածառի վառման արարողությունը։ Տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ տեղի կունենա նաև համերգ։

Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է դեկտեմբերի 30-ին անցկացնել ամանորյա մեծ միջոցառում, որի համար տեղական ինքնակառավարումը հատկացրել է 136 421 լարի։ Ինքնակառավարումը  պատրաստվում է նաև պարզեցված ձևով ձեռք բերել նշված համերգի ծառայությունները։ Պարզեցված եղանակով քաղաքապետարանը ձեռք է բերել ամանորյա փողոցների լուսավորությամբ զարդարելու աշխատանքները, որի համար կծախսվի 197100 լարի։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები