Ե՞րբ է կայանալու գյուղի ժողովը ձեր բնակավայրում - ժամանակացույց
Մառնեուլիի քաղաքապետարանում մեկնարկում է «Գյուղերի աջակցության ծրագիրը»։ Առաջնահերթություններն ընտրելու նպատակով փետրվարի 1-ից 15-ը կանցկացվեն հանդիպումներ բնակչության հետ։ Գյուղի աջակցության ծրագրի համար 2023 թվականին Վրաստանի մարզերում իրականացվելիք ծրագրերի ֆոնդից հատկացվել է 1 մլն 232 հազար լարի։ Գումարը բաշխվել է գյուղերի միջև՝ ըստ բնակչության թվի։ Մեկ գյուղի համար նվազագույն գումարը 10000 է, իսկ առավելագույնը՝ 20000 լարի։

Առաջարկում ենք ընդհանուր ժողովի  կամ խորհրդակցության օրն ու ժամը՝ ըստ գյուղերի։







Ընդհանուր ժողովները կհամարվեն անցկացված, եթե մեծ գյուղերում հավաքվի 200 ստորագրություն, իսկ ընդհանուր ժողովի ստորագրությունների 20%-ը գրանցվի համեմատաբար փոքր գյուղերում։

Մառնեուլիի քաղաքապետարանը բացատրում է, որ եթե չկարողանաք գալ հանդիպման ձեր գյուղում, կարող եք ձեր նախաձեռնությունն ուղարկել This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it հասցեին՝ լրացնելով հատուկ ձևը մինչև հանդիպման ամսաթիվը:

«Գյուղերի աջակցության ծրագիր»-ը Մառնեուլիում անցկացվում է 2019 թվականից։ Նախորդ տարի 17 վարչական միավորներում ֆինանսավորվել է 78 ենթակառուցվածքային ծրագիր։ Դրանց թվում մեծամասնությունը նկատի ուներ արտաքին լուսավորության կազմակերպումը։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google